«Յանդեքս» ընկերությունը հայտնել է, որ դադարեցրել է ընկերության ծրագրած շատ ներքին և միջազգային ներդրումներ՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով ներդրված պատժամիջոցների ֆոնին։
«Մենք կրճատել կամ կասեցրել ենք մեր բիզնեսում պլանավորված ներդրումներից շատերը՝ ինչպես ներքին, այնպես էլ միջազգային մակարդակում: Ռուսաստանում պատժամիջոցների, ռուբլու արժեզրկման կամ սպառողների բացասական տրամադրությունների հետևանքով ցանկացած երկարատև տնտեսական անկում կարող է էական բացասական ազդեցություն ունենալ մեր ֆինանսական վիճակի և արդյունքների վրա: 2022 թվականի մեր նախորդ կանխատեսման վրա այլևս չպետք է հիմնվել, և մենք չենք կարող այս փուլում որևէ հեռանկարային մեկնաբանություն տալ»,- ասված է հայտարարության մեջ։