ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյան Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ միջազգային օլիմպիադայում ինֆորմատիկա առարկայից երկու բրոնզե մեդալ ունենք։
«Երկու բրոնզե մեդալ` ինֆորմատիկա առարկայից
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի ընթացքում Քվանտ վարժարանի սաներ Ալեքսանդր Աբելյանը և Սամվել Անդրեասյանը արժանացել են բրոնզե մեդալի:
Անցյալ տարի մենք մրցանակային տեղ չէինք ունեցել ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայից»,- գրել է նա:
https://www.facebook.com/arayikharutyunyanpage/posts/2349538108666859