Զինված հարձակում է տեղի ունեցել Մեքսիկայի Միչոականի նահանգում, որի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։
Այս մասին հայտնում է El Universal թերթը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան։ Մի խումբ մարդիկ՝ զենքերով, մուտք են գործել Լաս Տինախաս բնակավայրի շենքերից մեկը, որտեղ աքլորներով կռիվներ են անցկացվում, և կրակ են բացել։
Ըստ աղբյուրի՝ իրապահները շենքում 19 դի են հայտնաբերել։ Ինչպես հայտնել են ականատեսները, որոշ անձինքն վիրավորում են ստացել և տեղափոխվել հիվանդանոց։
Դեպքից այլ մանրամասներ դեռևս հայտնի չէ։
