Օգոստոսի 15-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում՝ նվիրված նորակոչիկների երդմանը, հայտնում են Արցախի ՊՆ պաշտոնական կայքից։
Ըստ աղբյուրի՝ իր ելույթում զորամասի փոխհրամանատարը, հիշարժան օրվա կապակցությամբ շնորհավորելով նորակոչիկներին, նշել է, որ զինվորական երդումը սրբազան պարտք է ամեն հայորդու համար և վստահություն հայտնել, որ նորակոչիկները պատվով կփոխարինեն իրենց ավագ ընկերներին:
Նշվում է, որ նորակոչիկներն էլ իրենց հրամանատարների առջև երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անմնացորդ նվիրումով և հպարտությամբ` հավաստիացնելով, որ ամեն ինչ անելու են պետական սահմանի, իրենց հարազատների ու ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար: