Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ 5-րդ զորամիավորման կազմավորման 23-րդ տարեդարձը նշվել է հանդիսավոր միջոցառմամբ։
Նշվում է, որ անձնակազմին շնորհավորել է զորամիավորման հրամանատար, գնդապետ Ս. Գրիգորյանը, շնորհակալություն հայտնել զինծառայողներին անձնվեր ծառայության համար։ Լավագույն զինծառայողները խրախուսվել են պատվոգրերով և կրծքանշաններով։


