Այսօր՝ նոյեմբերի 4-ին, լրագրողների հետ ճեպազրույցում Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հայտնեց, որ սեպտեմբերի 27-ից ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Արցախում առնվազն 46 քաղաքացիական անձ է զոհվել, 144-ը՝ վիրավորվել։
«Նշում եմ առնվազն, քանի որ մի շարք այլ դեպքերի վերաբերյալ մենք որոշակի տեղեկություններ ունենք հատկապես այն բնակավայրերում, որտեղ ադրբեջանական զինված ուժերը մուտք են գործել, բայց քանի որ այնտեղ ռազմական գործողություններ են ընթանում, չենք կարողացել մինչև վերջ պարզել բոլոր հանգամանքները, ուստի այս դեպքերը դեռևս արձանագրված չեն»,- ասաց Արտակ Բեգլարյանը:
Նա նշեց, որ հրթիռակոծությունների և հրետակոծությունների հետևանքով ավելի քանի 13 հազար 800 անշարժ մասնավոր գույք է վնասվել՝ հիմնականում բնակարաններ, տներ, ավելի քանի 3100 ենթակառուցվածքներ, հանրային նշանակության օբյեկտներ, արտադրական նշանակության օբյեկտներ։ Վնասվել է 61 դպրոց է 10 մանկապարտեզ։
