fbpx
Քաղաքականություն

Երևան-Ստեփանակերտ հարաբերություններն այս պահին շատ լավ վիճակում են. Արմեն Գրիգորյան

Հուլիսի 26-ին լրագրողների հետ ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված այն հայտարարությանը, թե Արցախում կան ուժեր, որոնք փորձում են հակասություններ սերմանել Հայաստանի և Արցախի միջև: Նա նշեց, որ անվտանգության կառույցները զբաղվում են այդ ուժերին հայտնաբերելով:

«Այս հարցը, բնականաբար, մեր օրակարգում է: Ուշադիր հետևում ենք բոլոր գործընթացներին, փորձում ենք այնպես անել, որ հնարավորինս բացառենք որևէ նման ուղղությամբ զարգացումը: Եվ այս պահին բանակն ու անվտանգության ուժերն ամբողջովին պատրաստ են իրենց առջև դրված ցանկացած առաջադրանքի, և կարծում եմ` այս պահին այդ սպառնալիքը մինիմումի է հասցված»,- ասաց Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ Երևան-Ստեփանակերտ հարաբերություններն այս պահին շատ լավ վիճակում են: «Որոշ խնդիրներն արդեն անցյալում են: Շուտով Ստեփանակերտում կայանալու են համահայկական խաղերը, և ևս մեկ անգամ կարողանալու ենք ֆիքսել, որ հարաբերությունները նորմալ են»,- նշեց ԱԽ քարտուղարը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ