fbpx
Սպորտ

Բարսելոնայի խփած 2 գոլերը չէր կարելի հաշվել․ Անչելոտի

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է «Բարսելոնայի» հետ ընկերական հանդիպմանը (0-4):

«Մենք լավ անցկացրեցինք առաջին խաղակեսը, սակայն երկրորդ կեսի սկզբում խաղից դուրս վիճակում մեր դարպասը խփած երկու գոլերը խանգարեցին մեզ։ Մենք հանդիպեցինք հիանալի թիմի, որը վերահսկում էր խաղը, սակայն ամեն ինչ փոխվեց երկու գոլերի պատճառով, որոնք չէր կարելի հաշվել։ Մենք նաև մի քիչ հոգնած էինք ինտենսիվ մարզումներից հետո, բայց ես այլ խնդիրներ չտեսա:

«Բարսելոնայի» հետ երկու հանդիպումներից մենք օգուտ շատ կքաղենք և դա մեկնարկային կետ կդառնա նոր մրցաշրջանին նախապատրաստվելու համար։ Մենք որակյալ կազմ ունենք, չեմ կասկածում, որ մրցաշրջանը կհաջողվի», – Անչելոտիի խոսքերը փխանցում է Football Italia-ն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ