fbpx
Սպորտ

Լա Լիգա․ Բարսելոնան միավորներ կորցրեց Օսասունայի հետ խաղում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Քիչ առաջ ավարտվեց Իսպանիայի Լա Լիգայի 3-րդ տուրի շրջանակներում ընթացող «Օսասունա» – «Բարսելոնա» հանդիպումը։

Խաղն անցավ բավականին դրամատիկ պայքարում։ Նախ հանդիպման 7-րդ րոպեին Ռոբերտո Տորես Մորալեսին հաջողվել է առաջ մղել տան տերերին։ Կատալոնական ակումբին հաջողվել է հաշիվը հավասարեցնել միայն 2-րդ կեսում․ գոլի հեղինակ է դարձել «Բարսայի» 16-ամյա ֆուտբոլիստ Անսու Ֆատին, ով իր 2-րդ հանդիպումն էր անցկացնում Լա Լիգայում։ Արդեն 64-րդ րոպեին Արտուրն առաջ մղեց հյուրերին։ Բայց «Օսասունան» չէր պատրաստվում հանձնվել․ 81-րդ րոպեին 11 մետրանոցից չվրիպեց Մորալեսը ու հավասարեցրեց հաշիվը՝ դուբլ գրանցելով իր հաշվին։ Հանդիպման մնացած ժամանակում գոլեր չգրանցվեցին։

https://www.youtube.com/watch?v=K5RkqV812Gc

https://www.youtube.com/watch?v=3OhSen35s-A

https://www.youtube.com/watch?v=AC5ZUcuiTp0

https://www.youtube.com/watch?v=XKgucKCyp3A

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ