fbpx
Հասարակություն

Մեղվահովիտի մոտակա դաշտում այրվել է մոտ 100 հեկտար խոտածածկույթ

Դեկտեմբերի 22-ին, ժամը 10:13-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Մեղվահովիտ գյուղի մոտակա դաշտում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։41-ին, մարվել՝ 14։43-ին։ Այրվել է մոտ 100 հա խոտածածկույթ, որից 4 հա՝ անտառածածկ տարածքում։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ