fbpx
Ժամանց

50 Cent-ը ստացել է իր անվանական աստղը Փառքի ծառուղում

Հոլիվուդի Փառքի ծառուղում իր անվանական աստղն է ստացել ամերիկյան շոու բիզնեսի ամենահայտնի աստղերից մեկը՝ ռեփեր 50 Сent-ը։ Այս մասին հայտնում է Billboard.com-ը:

Անվանական աստղի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հունվարի 30-ին: Միջոցառմանը ներկա են եղել ռեփերի մտերիմ ընկերները՝ պրոդյուսեր Dr. Dre-ն և ռեփեր Eminem-ը:

«Չեմ կարծում, որ այսպիսի կարիերա կունենայի առանց նրանց աջակցության»,-շնորհակալական խոսքում անկեղծորեն ասել է 50 Сent-ը:

Eminem-ը իր հերթին հայտնել է, որ հստակ հիշում է 2002թ. այն պահը, երբ առաջին անգամ հանդիպեց ռեփի ապագա աստղին:

«Ես միանգամից հասկացա, որ նա աստղ է դառնալու: Իսկ այսօր նա ոչ միայն բիզնես գործընկեր է ինձ համար, այլ նաև լավագույն ընկերներիցս մեկը: Անկեղծ ասած, ավելի լավ է նրա ընկերը լինել, քան թշնամին»,-նշել է Eminem-ը:

Հայտնի է, որ 50 Сent-ի անվանական աստղը Փառքի ծառուղում դարձել է 2686-րդը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ