fbpx
Քաղաքականություն

ԲՀԿ-ն ստեղծելու է քննիչ հանձնաժողով և դիմելու է ՍԴ. պատգամավոր

Այսօր` հունիսի` 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ, ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը հայտնեց, որ ԲՀԿ-ն այսօր երկու նախաձեռնությամբ է հանդես գալու:

«Նախ կորոնավիրուսի կանխարգելման, հետևանքների վերացման աշխատանքների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությամբ ենք հանդես գալու: Եվ երկրորդը՝ դիմելու ենք ՍԴ՝ վիճարկելու արտակարգ դրության պայմաններում հավաքների կազմակերպման հետ կապված որոշման իրավաչափությունը:

Մենք կոչ ենք անում, որ «Լուսավոր Հայաստանի» մեր գործընկերները միանան այս գործընթացին, որպեսզի մենք ունենանք բավարար չափով ստորագրություններ թե քննիչ հանձնաժողով ստեղծելու, թե ՍԴ դիմելու համար»,-նշեց պատգամավորը:

Տոնոյանը նաև հավելեց, որ ինքը հասկանում է, որ կարող է ընդդիմախոսները ասեն, որ ժամանակը չէ, բայց իրենք հապաղելու ժամանակ չունեն:

Իվետա Տոնոյանը հստակեցրեց, որ 33 պատգամավորի ստորագրություն անհրաժեշտ է Քննիչ հանձնաժողով ձևավորելու համար և 27 ստորագրություն՝ ՍԴ դիմելու համար, հետևաբար անհրաժեշտ կլինի «Լուսավոր Հայաստանը» պատգամավորների աջակցությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ