fbpx
Սպորտ

Մենք այստեղ ենք Չեմպիոնների լիգան հաղթելու համար․ Գվարդիոլա

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է ՉԼ-ի 1/8-րդ եզրափակչի պատասխան խաղում «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակի ու հետագայի մասին։

«Մենք ստեղծեցինք շատ հնարավորություններ և երկու անգամ էլ խփեցինք նրանց սխալների շնորհիվ: Մենք նրանց ստիպեցինք առաջ գնալ, հարձակվել, բայց դա մեր թիմի դեմ շատ դժվար է անել:

Երկու խաղում էլ հաղթեցինք «Ռեալին»: Դա կարևոր է. ի վերջո, մենք այստեղ ենք Չեմպիոնների լիգան հաղթելու համար: Մինչ այժմ մենք կատարել ենք ընդամենը մեկ քայլ: Եթե ​​համարենք, որ սա բավարար է, ապա մենք ցույց կտանք մեր թուլությունը: Եթե ​​դուք մտադիր եք հաղթել, ապա հարկավոր է հաղթել հսկաներին:

Ես կարծում եմ, որ այս երկու հանդիպումներում Գաբրիել Ժեզուսը լավագույն խաղացողն էր: Նա խփեց Մադրիդում, վաստակեց տուգանային, իսկ այսօր նա գոլ խփեց և փոխանցում կատարեց: Նա առանցքային դեր խաղաց մեր հաղթանակի մեջ:

Ես խոսել եմ մեր ակումբի սկաուտների հետ «Լիոնի» մասին, և նրանք ինձ խորհուրդ տվեցին զգոն լինել: Մենք պատրաստվելու ութ օր ունենք: Այժմ մենք կուրախանանք այս հաջողությամբ և հետո կսկսենք մտածել «Լիոնի» մասին, – Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է UEFA-ի պաշտոնական կայքը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ