fbpx
Աշխարհ

Թուրքիան կարող է անբարոյական քարտեզները պատռել․ Էրդողան

Associated Press-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը նախազգուշացրել է Հունաստանին բանակցություններ սկսել Միջերկրական ծովի արևելքում վիճելի տարածքների շուրջ՝ հակառակ դեպքում Աթենքին սպառնացել հետևանքներով։

«Նրանք կամ սկսում են հասկանալ քաղաքականության և դիվանագիտության լեզուն, կամ տեղափոխվում են ցավալի փորձերի դաշտ»,- ասել է Էրդողանը՝ Ստամբուլում հիվանդանոցի բացման ժամանակ:

Էրդողանը հավելել է, որ Թուրքիան ունի քաղաքական, տնտեսական և ռազմական կարողություն՝ անբարոյական քարտեզներն ու ընդունված փաստաթղթերը պատռելու համար։

Երկրի նախագահը ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է «ցանկացած հնարավորության ու արդյունքի»:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ