Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հայաստանում Ադրբեջանի կողմից խոցված ռուսական «Մի -24» ուղղաթիռի անձնակազմի անդամները ներկայացվել են պետական պարգևների:
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր հրամանագրով արիության շքանշանով է պարգևատրել ավագ լեյտենանտ Վլադիսլավ Սերգեյի Գրյազինին, մայոր Յուրի Վիկտորի Իշուկին (հետմահու) և ավագ լեյտենանտ Ֆեդինա Ռոմանի Վասիլևիչին (հետմահու)՝ մարտական հերթապահություն կատարելիս ցուցաբերած խիզախության, նվիրվածության համար»,- հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը: