fbpx
Աշխարհ

Բրազիլիայի նախագահի՝ պատվաստանյութերի մասին տեսանյութը հեռացվել է Youtube-ից

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի որդին Youtube-ի իր ալիքում հրապարակել էր հոր տեսանյութը, որտեղ նախագահը նշում էր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ու ՄԻԱՎ-ի միջև կապի մասին։

Իսկ դրանից առաջ Youtube-ը մեկ շաբաթով արգելափակել էր Բոլսոնարուի ալիքը, քանի որ վերջինս խախտել էր ընկերության քաղաքականությունը։

Այս մասին հայտնում է Reuters-ը։

Նշվում է, որ Youtube-ն արգելում է արգելափակված օգտատերերի կոնտենտը հրապարակել, և այդ պատճառով էլ հեռացրել է նախագահի որդու ալիքում հրապարակված տեսանյութը։

Ըստ աղբյուրի՝ տեսանյութը հեռացվել է նաև Facebook-ից ու Instagram-ից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ