Երեկ՝ փետրվարի 7-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային շրջայց է կատարել հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասեր:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
- Անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք
- 8 հայ գերիների վերադարձի լուրը հաստատվեց․ միջնորդել են Մակրոնն ու Միշելը
«Սուրեն Պապիկյանը հետևել է ծառայության կազմակերպման և մարտավարամասնագիտական պատրաստության միջոցառումների, զորամասերում ընթացող շինարարական աշխատանքների ընթացքին:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել զորամասերի սոցիալ- կենցաղային պայմաններին, ինչպես նաև զինծառայողների սննդի կազմակերպման խնդիրներին:
Նույն օրը նախարարը եղել է նաև Զանգեզուրի կայազորային հոսպիտալում։ Սուրեն Պապիկյանին ներկայացվել է անհրաժեշտ դեղորայքով ապահովվածության, ինչպես նաև ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցվածության մակարդակը:
Պաշտպանության նախարարը զրուցել է հոսպիտալում ապաքինվող զինծառայողների հետ, առողջություն և շուտափույթ ապաքինում մաղթել», – ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ: