45 տոկոսը Կառավարության համաֆինանսավորմամբ, մնացածը համայնքի ներդրմամբ՝ ընթացքի մեջ են Արթիկ համայնքի Փանիկ բնակավայրի մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքները: Այդ մասին ասված է Շիրակի մարզպետարանի Facebook-ի էջում:
- Մարտակերտի թիվ 1 հիմնական դպրոցի վերանորոգումը շարունակվում է
- Սահմանամերձ Արազափում սկսվել է մշակույթի տան վերանորոգումը
«Սուբվենցիոն այս ծրագրով 2021 թվականին իրականացվել է 65 մլն 518 հազար դրամի, 2022 թվականին նախատեսվում է 102 մլն 310 հազար դրամի շինարարական աշխատանքների իրականացում»,- նշված է գրառման մեջ։