fbpx
Սպորտ

Կարծում եմ՝ Ռեալն իմ կյանքի վերջին ակումբն է․ Անչելոտի

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կիսվել է իր ապագա կարիերայի վերաբերյալ մտքերով։ Հիշեցնենք, որ իտալացի մասնագետի պայմանագիրը «Լոս Բլանկոսի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։

«Կարծում եմ՝ «Ռեալը» կլինի իմ վերջին ակումբը [կարիերայիս ընթացքում]։

Ես չգիտեմ ազգային հավաքականը մարզելու հնարավորության մասին։ Ինձ այնքան էլ դուր չի գալիս ազգային հավաքականի գաղափարը, քանի որ դա կնշանակի, որ ես կկորցնեմ այն, ինչ ինձ ամենաշատն է դուր գալիս՝ իմ ամենօրյա աշխատանքը: Ես իսկապես սիրում եմ այն, ինչ անում եմ:

Սա իմ 29-րդ մրցաշրջանն է որպես մարզիչ։ Ճիշտ է, ես շատ եմ հաղթել, բայց պատկերացրեք, թե քանի տիտղոս եմ կորցրել»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում ESPN-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ