fbpx
Սպորտ

Վալենսիան կլքի ՄՅՈւ-ն. Արսենալ տեղափոխությունը հավանական է

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Անտոնիո Վալենսիայի հայրը և գործակալը՝ Լուիս Վալենսիան, հայտարարել է, որ խաղացողը մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը.

«Վստահորեն ասում եմ, որ նա չի մնալու «Մանչեսթեր Յունայթեդում»: Ակումբը չի ցանկանում պահել նրան, Անտոնիոն նույնպես ցանկանում է փոփոխություններ: Կյանքում ամեն ինչն էլ մի օր ավարտվում է:

Հետաքրքրվածություն կա «Արսենալի», «Ինտերի», «Վեսթ Հեմի» ու չինական մեկ ակումբի կողմից:

Անտոնիոն ցանկանում է ընտրել լավագույն տարբերակը ու պայմանագիր ունենալ երկու տարով: Ոչ թե գումարի, այլ իր հանգստության համար: Հույս ունենք, որ նա կկարողանա գտնել ակումբ, որն իր առջև լուրջ նպատակներ է դնում»,- գործակալի խոսքը մեջբերում է El Universal-ը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ