fbpx
Հասարակություն

Նովոսիբիրսկում հայ է սպանվել

Հունիսի 25-ին Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքի կենտրոնում՝ Գոգոլի փողոցում կրակոցներ են հնչել: Ինչպես տեղեկացնում է 112 տելեգրամ ալիքը՝ կրակել են 41-ամյա Անդրանիկ Մուրադյանի վրա։ Նրան հոսպիտալացրել են, սակայն կյանքը փրկել չի հաջողվել:

Դեպքի վայր է ժամանել իրավապահները, ովքեր դեպքի վայրում 10 պարկուճ են հայտնաբերել։

Ըստ АСТ-54-ի՝ տղամարդը կանգնած է եղել կանգառում, երբ նրան մոտեցել է հայկական համարանիշերով Nissan մակնիշի մոխրագույն մեքենա: Մեքենան արգելակել է և հնչել են կրակոցներ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մուրադյանը կրծքավանդակի շրջանում բազմաթիվ վնասվածքներ է ստացել, վնասվել են սիրտը, գլուխը և մարմնի այլ հատվածներ:

Նշվում է նաև, որ Անդրանիկ Մուարդյանը ժամանակին զբաղվել է սրճարանների և ռեստորանների բիզնեսով, ներկայում՝ հասարակական կարծիքի և շուկայի պայմանների ուսումնասիրությամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ