Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել․ Արցախի ՊԲ-ն հերքել է

Ամենադիտվածներ

Ադրբեջանը այսօր ապատեղեկատվություն է տարածել, թե իբր Արցախի ՊԲ-ն կրակ է բացել ադրբեջանական ԶՈւ-ի դիրքերի ուղղությամբ։ Պաշտպանության բանակից հերքել են այս լուրերը։

«Մարտի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել, պնդելով, թե իբր Արցախի ՊԲ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։

Իրականում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, մարտի 11-ին, ողջ օրվա ընթացքում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն են պարբերաբար խախտել հրադադարը` ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ, Փարուխ և Խանապատ գյուղերի ուղղությամբ ականանետերից արձակելով ընդհանուր առմամբ 27 հատ ական:

Մարտի 11֊ի լույս 12֊ի գիշերը, տարբեր ուղղություններով, ադրբեջանական կողմը հրադադարը խախտել է հրաձգային զինատեսակների կիրառմամբ», – ասված է ՊԲ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Ամենաթարմ