Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը անդրադարձել է կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի շուրջ ստեղծված իրավիճակին։
Մինչ այս որոշ եվրոպական երկրներ հրաժարվել էին պատվաստանյութն օգտագործել։
Այս առումով ԱՀԿ-ից հայտարարել են, որ նրանք ուսումնասիրում են պատվաստանյութից հրաժարվելու մասին հաղորդումները, և երբ տեղի ունեցածը լիովին ուսումնասիրեն, կներկայացնեն եզրակացություններ։
Նշենք, որ AstraZeneca-ից հրաժարվելու պատճառը պատվաստված մարդկանցից որոշների մոտ թրոմբոզի հայտնաբերումն էր եղել։ Դեղերի եվրոպական գործակալության տվյալներով՝ Եվրոպայում 3 միլիոն պատվաստվածներից 22-ի մոտ է նկատվել թրոմբոզ։ Չնայած սրան՝ կազմակերպությունը թրոմբոզը չի կապում պատվաստանյութի օգտագործման հետ։