fbpx
Ժամանց

Ամերիկյան ռեստորանը կերակրացանկում ներառել է «Ընկերուհիս քաղցած չէ» կետը

Mama D ռեստորանը Լիթլ Ռոքում հայտնի է դարձել այն բանից հետո, երբ կերակրացանկում ներառել է նոր կետ՝ «Ընկերուհիս քաղցած չէ»։ Այս մասին հայտնում է America․ru-ն։

Դա նշանակում է լրացուցիչ տապակած կարտոֆիլ և հավի թևիկներ կամ տապակած պանրի ձողեր։ Շատ այցելուների դուր է եկել այս կատակը, և հնարավորությունից հաճախ օգտվում են ժամադրված զույգերը։ Սովորաբար աղջիկն ասում է, որ քաղցած չէ, բայց գողանում է տղայի կարտոֆիլը՝ իբր. «Մի քիչ քո կարտոֆիլից վերցնե՞մ»։

Ռեստորանը նախապես հոգ է տարել, որ պատվիրատուները քաղցած չմնան այն պատճառով, որ աղջիկները սիրում են դիետա խաղալ, բայց իրականում ուտում են ուրիշի կերակուրը։

Ինտերնետի օգտատերերն ուրախությամբ տարածում են սա «հավանում եմ» նշելով ու գովազդելով ռեստորանը։

«Վերջապես կդադարեն ժամադրությունների ժամանակ ընկերոջ ուտելիքը գողանալու դեպքերը։ Ով մտածել է սա, իսկական հանճար է»,- գրում են ամերիկացիները։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ