fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ում Թրամփի իմպիչմենթին կողմ ակցիաներ են տեղի ունեցել

ԱՄՆ մի շարք քաղաքներում ցույցեր են տեղի ունեցել՝ ի աջակցություն Թրամփի իմպիչմենտի: Այդ ակցիաներից մի քանիսի վայրից հեռարձակում է իրականացրել CNN հեռուստաալիքը։

Associated Press գործակալության տվյալներով՝ ցույցերը համեմատաբար սակավամարդ էին: Ամբողջ երկրում դրանց մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ: Այս տարի ավելի վաղ ի պաշտպանություն կանանց իրավունքների կայացած ակցիաներում զգալիորեն ավելի շատ մարդիկ էին ներգրավվել: Մինչդեռ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին հղած նամակում վճռական բողոք է հայտնել պաշտոնազրկման ընթացակարգի առնչությամբ և դեմոկրատներին մեղադրել է իշխանության հակասահմանադրական չարաշահման մեջ:

«Իմպիչմենթն իշխանության աննախադեպ և հակասահմանադրական չարաշահում է դեմոկրատների կողմից, որին հավասարը չի եղել ամերիկյան օրենսդրության ամբողջ 250-ամյա պատմության ընթացքում»,- ընդգծել է նախագահը:

Թրամփի խոսքով՝ իր դեմ առաջադրված մեղադրանքի երկու հոդվածները՝ իշխանության չարաշահումը և Կոնգրեսի հետաքննությանը խոչընդոտելը, չեն համապատասխանում Սահմանադրության և իրավունքի ոչ մի նորմայի:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում դեկտեմբերի 18-ին սկսվում է ընթացակարգ, որի արդյունքներով քվեարկության կդրվի այն հարցը, թե պետք է արդյոք պաշտոնազրկում հայտարարել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ