fbpx
Հասարակություն

Արագածոտնի մարզում կկառուցվի ջերմատնային տնտեսություն

Գործադիրը բավարարել է «Սանսա» ՍՊԸ հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող սարքավորումներով նախատեսում է Արագածոտնի մարզում կառուցել և շահագործել ջերմատնային տնտեսություն:

Ջերմատունը զինված է լինելու ժամանակակից արտադրական սարքավորումներով, և ներդրվելու է վարդերի արտադրության կազմակերպման արդի մեթոդներ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 220 մլն դրամի ներդրում՝ շինարարական աշխատանքների և 980 մլն դրամի ներդրում՝ սարքավորումների և հումքի ձեռքբերման համար։ Նախատեսվում է մինչև 2022 թվականի ավարտը ստեղծել 15 նոր աշխատատեղ` 110000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի 80 տոկոս և ավելին նախատեսվում է արտահանել ՌԴ և այլ երկրներ: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 410 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 20.5 մլն դրամ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ