Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնին առաջադրվել է Սեդա Շահինյանի թեկնածությունը: Նա առաջադրվել է ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը
Թեկնածուն ելույթ ունեցավ։
«Իրողություն է, որ հանրային ծառայությունների կարգավորման բնագավառը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական և սոցիալական նշանակություն ու հնչեղություն ունեցող է, որտեղ խաչվում են յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր տնտեսվարողի և պետության շահերը: Հարաբերությունների այդ հարթության մեջ կարգավորողի հիմնական նպատակը նշված շահերը լավագույնս և հմտորեն հավասարակշռելն է։ Անկախ կարգավորման ինստիտուցիոնալ կայացմամբ է հնարավոր միայն իրական հավասարակշռումը, որը մի կողմից պետք է լինի մասնագիտացված, որպեսզի ապահովի համակողմանի, երկարաժամկետ և կայուն կարգավորման քաղաքականություն, մյուս կողմից օժտված լինի արբիտրի համար անհրաժեշտ գործիքակազմով»,- ասաց Շահինյանը: