Արմեն Սարգսյանն ընդունել է Եվրոպական Միության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Ամենադիտվածներ

Արմեն Սարգսյանն ընդունել է Եվրոպական Միության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած Եվրոպական Միության դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ Հեիդի Հաուտալայի գլխավորությամբ: Հայտնում է shamshyan.com֊ը

Զրուցակիցները խոսել են Հայաստան-Եվրամիություն փոխհարաբերությունների մասին, դրանք առավել արդյունավետ ու գործնական դարձնելու համար կարևորել Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հնարավորինս արագ վավերացումը։

Ընդգծելով ազատ և արդար ընտրությունների վճռորոշ նշանակությունը երկրի ապագայի ու առաջընթացի համար՝ նախագահ Սարգսյանը կարևորել է խորհրդարանական ժողովրդավարության ավանդույթների և մշակույթի ձևավորումը, երկրում ուժեղ ու կենսունակ ժողովրդավարական ինստիտուտների, ամուր քաղաքացիական հասարակության կայացումը։ 

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();