Գովազդ

Աշխատանքի միջոցով Հայաստանը համարձակ ցատկ է կատարելու․ Ավինյան

Ամենադիտվածներ

Ոսկու համաշխարհային գները ռեկորդային ցուցանիշի են հասել

ՀՀ փոխվարչապետ, ՀՀ-ում արտակարգ դրության պայմաններում պարետ Տիգրան Ավինյանը Facebook-ի իր էջում ուղերձով է հանդես եկել՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ։

Ուղերձը ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Աշխատանքը քաղաքակրթության շարժիչ ուժերից է: Աշխատանքի միջոցով է մարդն ինքնիրացվում, արժեք ստեղծում՝ միաժամանակ ապահովելով իր և իր ընտանիքի բարեկեցությունը: Աշխատանքն է նաև հանրային բարեկեցության հիմքը:

Վստահ եմ, որ կազմակերպված, արդյունավետ ու խելացի աշխատանքի միջոցով Հայաստանը կարողանալու է համարձակ ցատկ կատարել ու անցնել զարգացող երկրներից զարգացածների շարքը: Այս հավակնոտ օրակարգը կյանքի կոչելու համար առանցքային է մարդկային կապիտալի՝ կանանց ու տղամարդկանց գիտելիքների, կարողությունների ու հմտությունների շարունակական զարգացումը: Հետևապես, կրթության ու գիտության առաջընթացը պետք է լինեն մեր գերակայությունը:

Առանցքային է նաև, որ աշխատողների իրավունքները պաշտպանված լինեն և աշխատանք-ժամանց ներդաշնակություն ունենանք: Չնայած այս հարցում ունեցած զգալի ձեռբերումների՝ դեռ երկար ճանապարհ պետք է անցնենք ցանկալիին հասնելու համար: Այս ուղղությամբ ևս կհաջողենք միայն աշխատող-գործատու-հանրային իշխանության մարմիններ սերտ համագործակցության ու երկխոսության միջոցով:

Գովազդ

Շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ: Համոզված եմ, որ համատեղ աշխատանքով կկերտենք հզոր ու հաջողակ Հայաստան»:

https://www.facebook.com/tigran.avinyan/posts/2469027790068293?__xts__%5B0%5D=68.ARDcwl45DhNtqdqTgp9i4h_IIGUeKr_BCeNX0RvVwue_gVMl6P9POR-ON72nAUtFphO6W27ljScKBWG8StuDd-kehbUp1TZmP5_rpFtYGpy8xn-oHswxIeaL129L9_p-OYqqluOzdbg9o_Cyr7bo5fvD8eMHcIUOiyTgV9YJU9dPjdqed8P2fAYwgUYnUS1tj1HYKSFxMqK9rnQ4Uz8w9Dij7rasNn_6lFcl64uaMUv0QSLJQm1hkYJQURDHhj5p084q-DfrYg_jgxof70ceGdF0aDvkdpPKumR48Om6ggNnbx3LYHp6QQQmy_MbFliV1eSAFVpJmR1PUeYsDW19S_qs&__tn__=-R

Ամենաթարմ