fbpx
Կրթություն

Գնահատականը չի ազդում երեխաների վրա․ փոխնախարար

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը առցանց մամուլի ասուլիսի ընթացքում խոսեց գնահատման մեխանիզմի ու դրանց ազդեցության մասին։

«Գնահատականները հետաքրքրում են մեզ՝ ծնողներիս, հետաքրքրում են կրթական գործընթացի այլ մասնակիցներին։ Մենք փորձում ենք դա դրսևորել իբրև պատժի մեխանիզմ՝ երեխային երկուս նշանակել կամ որևէ այլ ցածր գնահատական, բայց չի ազդում նրանց վրա։ Դա կարող է նրանց վրա ազդել իբրև ծնողից վախ, դա կարող է նրանց վրա ազդել իբրև վախ որևէ այլ պատժից, որը բուն գնահատականը չէ։

Եթե մենք այսօր խոսում ենք այդ խնդիրների մասին, միգուցե, ազնիվ լինենք և խոսենք մեր գնահատման համակարգի խնդիրների մասին», – նշեց Անդրեասյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳՄՍՆ-ն որոշում է կայացրել, համաձայն որի առնվազն 1-4 դասարաններում աշակերտները չեն գնահատվի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ