Կոնգոյում էբոլա տենդով հիվանդացածների թիվը հասել է 500-ի
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) այն բնակիչների թիվը, որոնք հուլիսի վերջից հիվանդացել են էբոլա վիրուսով, հասել է 500-ի: Դեկտեմբերի լույս 12-ի գիշերն այս մասին Twitter-ում հայտնել է աֆրիկյան երկրի առողջապահության նախարարությունը։ «Համաճարակի սկսվելուց ի վեր ընդամենը գրանցվել է (հիվանդանալու) 500 դեպք, այդ թվում՝ 452 հաստատված եւ 48 հավանական»,- նշված է հաղորդագրության մեջ: Մահացել է 289 մարդ,…
ՌԴ-ում կարող են արգելափակել Google-ը
«Ռոսկոմնադզոր»-ը ռուսական օրենսդրությունը խախտելու համար 500 հազար ռուբլով տուգանել է ամերիկյան Google ընկերությանը: Բանն այն է, որ ըստ ռուսական կողմի, Google-ը չի զտում ՌԴ-ում արգելված կայքերը: «Ռոսկոմնադզոր»-ի ղեկավարի տեղակալ Վադիմ Սուբոտինը Интерфакс-ին ասել է, որ «Ռոսկոմնադզոր»-ը դարձյալ կստուգի ամերիկյան ընկերությանը և խախտումների դեպքում 700 հազար ռուբլով կտուգանի: Իսկ եթե խախտումները շարունակվեն, ըստ Սուբոտինի, օրենքում փոփոխություններ…
Լեհաստանում դեղին բաճկոններով ֆերմերները ճանապարհ են փակել
Լեհաստանում դեղին բաճկոններով ֆերմերները Վարշավայի մոտակայքում ճանապարհ են արգելափակել, հայտնում է RMF FM ռադիոկայանը: «Դրոշներով մի խումբ ֆերմերներ չորեքշաբթի փակել են Բրվինովա Մազովեցկու շրջանում A2 ավտոմայրուղին», – նշում է աղբյուր: Ֆերմերները պահանջում են խոզի աֆրիկյան ժանտախտի հետ կապված իրենց խնդիրների լուծում: Մասնավորապես, նրանք ցանկանում են փոխհատուցում խոզերի անկման համար:
Ստրասբուրգում զինված հարձակման հետեւանքով 3 մարդ զոհվել է
Երեք մարդ սպանվել է, 12-ը՝ վիրավորվել Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի Սուրբ Ծննդյան շուկայի մոտ զինված հարձակման հետևանքով: Ոստիկանությունը դեռ փնտրում է զինված կասկածյալին, հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաներան։ Զինված հարձակում իրականացրած անձը հայտնի է ոստիկանությանը, նա դատվածություն է ունեցել։ Անվտանգության մարմինները հայտնել են, որ նրա անունը կասկածյալ ծայրահեղականների ցանկում է: «Ստրասբուրգում հասարակական անվտանգության…
Ֆրանսիայի նախագահը խոստանում է շտկել լարված իրադրությունը երկրում
Ֆրանսիայում մի քանի շաբաթ շարունակվող բողոքի ցույցերից հետո երկրի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես եկավ ելույթով՝ փորձելով մեղմել իր այն քննադատների զայրույթը, որոնց կարծիքով, ինքն ավելի շատ հոգում է հարուստների, այլ ոչ՝ սովորական ֆրանսիացիների համար։ «Անցած մեկ եւ կես տարիների ընթացքում միգուցե ինձ չի հաջողվել ապացուցել, թե որքան շատ եմ ես մտահոգ ձեր խնդիրներով։ Հասկանում եմ…
«Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման 70-րդ տարեդարձ».ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության կազմակերպած միջոցառումը
Դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը ՄԱԿ կենտրոնակայանում կազմակերպվեց մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված՝ «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման 70-րդ տարեդարձ․ ձեռքբերումներ, մարտահրավերներ» խորագրով միջոցառում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հանրային դիվանագիտության վարչությունից, քննարկմանը ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը, Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների ուսումնասիրությունների ինստիտուտի պրոֆեսոր Բելինդա Քուպերը, նույն համալսարանի…
Ուկրաինա. Քաղաքացիների ավելի քան 20 տոկոսը պատրաստ Է պաշտպանել Տիմոշենկոյին
Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյին պատրաստ Է նախագահական ընտրություններում պաշտպանել ուկրաինացիների ավելի քան 20 տոկոսը, եթե դրանք տեղի ունենային նոյեմբերին, մինչդեռ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին ձայն կտար հարցման մասնակիցների 11,6 տոկոսը: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են հարցախույզի արդյունքները, որը կատարել Է Կիեւի Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտը: «21,2 տոկոսը կքվեարկեր Յուլյա Տիմոշենկոյի, 14,6…
Իսրայելցի ուժայինները պաղեստինցու են սպանել
Իսրայելցի ուժայինները սպանել են պաղեստինցու, որը փորձել է ավտոմեքենայով մխրճվել իրենց մեջ. հայտնում է РИА Новости-ն: Դա տեղի է ունեցել Հորդանան գետի արևմտյան ափին` Հեբրոն քաղաքի մերձակայքում գտնվող գյուղերից մեկում, որտեղ ոստիկանները գործողություն էին իրականացնում «գունավոր մետաղների անօրինական արտադրության» դեմ: Ըստ իսրայելական վարկածի` պաղեստինցիներից մեկը փորձել է փասխուստի դիմել մեքենայով, սակայն բախվել է իսրայելական մեքենայի…
Վենեսուելայում գնաճի տարեկան ցուցանիշը հասել է 1,3 մլն տոկոսի
Վենեսուելայում գնաճի տարեկան ցուցանիշը հասել է 1, 300, 000%-ի: Այդ մասին հայտնել է Ազգային ժողովի ֆինանսների կոմիտեի ղեկավար Ռաֆայել Գուսմանը: Ըստ նրա, Վենեսուելայի բնակիչների «սովի և ողբերգության համար» պատասխանատու է երկրի կառավարությունը: «Հիպերգնաճը շարունակվում է: Նոյեմբերին այն հասել է 144,2%-ի, իսկ տարեկան կտրվածքով՝ 1 300 000%»,-գրել է Գուսմանը Twitter-ում: Գնաճի տեմպերը սակայն նվազում են. Եթե…
Ոսկե տոնածառ. ինչ տեսք ունի Եվրոպայի ամենաթանկ ամանորյա խորհրդանիշը
Եվրոպայի ամենաթանկ Սուրբծննդյան տոնածառը տեղադրված Է Գերմանիայի Մյունխեն քաղաքում: Տեսանյութում ցուցադրված Է՝ ինչ տեսք ունի երեքմետրանոց տոնածառը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: https://www.youtube.com/watch?time_continue=4&v=PaoPRqSEi7c
Ստաբուլահայ լրագրող Հայկո Բաղդատի պատասխանը իրեն վիրավորող թուրք պրոֆեսորին
news.am-ը գրում է՝Ստամբուլահայ հայտնի լրագրող, խտրական վերաբերմունքի եւ քաղաքական հալածանքների համար Գերմանիա տեղափոխված Հայկո Բաղդատը պատասխանել է իրեն «թրի ավելցուկ» անվանած թուրք պրոֆեսորին։ Թուրքական Ahvalnews–ում գրած պատասխանում Հայկո Բաղդատը նշել է, որ այս պրոֆեսորի գրած վիրավորանքը առաջին դեպքը չէր եւ ինքը նմանատիպ հազարավոր վիրավորանքներ ու սպառնալիքներ է ստանում ամեն օր։ Հայկո Բաղդատը շեշտել է, որ…
Իրանի զինված ուժերը նոր բալիստիկ հրթիռ են փորձարկել
Իրանի զինված ուժերը հաստատել են այն տեղեկատվությունը, որ բալիստիկ հրթիռի նոր փորձարկումներ են անցկացրել: Ինչպես դեկտեմբերի 11-ին հայտնել Է Fars գործակալությունը, համապատասխան հայտարարությամբ հանդես Է եկել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմատիեզերական ուժերի հրամանատար բրիգադի գեներալ Ամիր Ալի Խաչիզադեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մենք հրթիռային փորձարկումներ ենք իրականացնում: Վերջին մեր թեստային արձակումը կարեւոր նշաննակություն ուներ»,- ասել Է Խաչիզադեն:…
Նավթի համաշխարհային գները նվազել են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազել են, փոխանցում է «Казинформ»-ը: Brent ապրանքանիշի փետրվարի մատակարարումների ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել է 1,59 դոլարով՝ մինչև 59.81 դոլար՝ մեկ բարելի դիմաց: WTI տեսակի նավթի հունվարի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 1,61 դոլարով՝ մինչև 51 …
Թուրքիան Սև ծովում ռազմաբազա է կառուցում
Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը Սև ծովի Թրաբզոն շրջանում սկսել է ռազմաբազայի կառուցման աշխատանքները: Տարածքը գտնվում է երկրից հյուսիս-արևելք, փոխանցում է NTV-ն: Նշվում է, որ տվյալ օբյեկտը կդառնա թուրքական ՌԾՈՒ-ի 9-րդ բազան: Ըստ հեռուստաալիքի՝ օբյեկտում ծառայություն է անցնելու 400 զինծառայող և 200 քաղաքացիական անձ:














