Պորոշենկոն օրենք է ստորագրել
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն օրենք է ստորագրել՝ Ռուսաստանի հետ բարեկամության, համագործակցության պայմանագրի չեղարկման մասին: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում: Ավելի վաղ համապատասխան օրենք էր ստորագրել Գերագույն Ռադայի ղեկավար առաջին փոխխոսնակ Անդրեյ Պարուբիյը: pic.twitter.com/JQW0sTf8fm — Петро Порошенко (@poroshenko) December 10, 2018
Սկսվել է Մակրոնի և արհմիությունների ու կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումը
Ելիսեյան պալատում երկուշաբթի սկսվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և արհմիությունների ու քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումը: Պատվիրակների ժամանման և հանդիպման սկսվելու կադրերը հեռարձակել է BFM հեռուստաալիքը: Ընդհանուր առմամբ հանդիպմանը եկել է 30-40 պատվիրակ: Հանդիպման մասնակիցների թվում են նաև նախարարների կաբինետի ներկայացուցիչները, այդ թվում՝ վարչապետ Էդուար Ֆիլիպը, ՆԳ նախարար Քրիստոֆ Կաստաները, բնապահպանության նախարար Ֆրանսուա դե Ռյուժին…
Դոդոնը ժամանակավորապես հեռացրել է Մոլդովայի նախագահի պաշտոնից
Մոլդովայի սահմանադրական դատարաը կրկին Իգոր Դոդոնին ժամանակավորապես հեռացրել է նախագահի պաշտոնից, նրա կողմից հավանությանը չարժանացած հինգ օրենքներն ընդունվեն: «Հանգամանքներ կան, որոնք արդարացնում են նախագահի ժամանակավոր հեռացումը: Դա պայմանավորված է այն փաստով, որ նախագահը հրաժարվում է կատարել սահմանադրական պարտավորություններն ու չի ստորագրում խորհրդարանի ընդունած օրենքները: Սահմանադրության 91-րդ հոդվածը թույլ է տալիս, որ նման դեպքերում որոշումները նախագահի փոխարեն…
Գերմանիայում հայտնվել են Էլվիս Փռեսլիին նվիրված լուսացույցեր
Գերմանական Ֆրիդբերգ քաղաքի հետիոտնային անցումների մոտ հայտնվել են լուսացույցեր՝ նվիրված ռոքնռոլի արքա Էլվիս Փրեսլիին: Դրանք տեղադրվել են երաժշտի անունը կրող հրապարակում: Փրեսլին զինվորակած ծառայություն է անցել այդ քաղաքում՝ 1958-1960թթ.: Լուսացույցերի համար իշխանությունները ծախսել են 1000 դոլար: https://www.youtube.com/watch?time_continue=41&v=ZGSHZGIqGqU
Հոնկոնգում դպրոցական ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտներին
Հոնկոնգում դպրոցական ավտոբուսը դուրս է եկել մարդաշատ մայթի վրա, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, 8-ը՝ վիրավորվել: Հաղորդվում է, որ վարորդը կորցրել էր մեքենայի կառավարումը, փոխանցում է South China Morning Post պարբերականը: Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի՝ մոտ 14:00-ին, քաղաքային դպրոցներից մեկի մոտ կայանված ավտոբուսը սկսել էր շարժվել, երբ վարորդը դուրս էր եկել մեքենայից: Վարորդը…
Huawei և ZTE ընկերություններին արգելել են մասնակցել պետական գնումներին Ճապոնիայի տարածքում
Ճապոնիայի կառավարությունը որոշում Է կայացրել Չինաստանի Huawei եւ ZTE ընկերություններին արգելել պետական պարտավորագրեր ստանալ եւ պետական գնումներին մասնակցել Ճապոնիայի տարածքում: Դեկտեմբերի 10-ին այս մասին հայտնել Է Kyodo գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Գործակալության տեղեկություններով՝ համապատասխան միջոցները ձեռնարկվել են կիբեռանվտանգությանը նվիրված նիստի արդյունքներով: «Մեզ համար չափազանց կարեւոր Է չգնել սարքավորանք, որը վնասաբեր գործառույթներ Է կրում եւ կարող Է…
Գործադուլ Գերմանիայում
Երկաթուղայինների գործադուլի պատճառով Գերմանիայի ամբողջ տարածքում դադարեցվել Է հեռընթաց գնացքների երթեւեկությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Twitter-ում Deutsche Bahn երկաթուղային կոնցեռնի Էջում: «Մենք հենց նոր որոշեցինք ամբողջովին դադարեցնել հեռընթաց գնացքների երթեւեկությունն Գերմանիայի ողջ տարածքում մինչեւ հետագա ծանուցումը: Բոլոր այն գնացքները, որոնք ներկա պահին շարժման մեջ են, կընթանան միայն մինչեւ հաջորդ կայարանը»,- նշվում Է…
Ուկրաինայի գլխավոր դատախազը հորդորել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել
Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հորդորել է պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայում ռուսական ակտիվների նկատմամբ՝ երկրում սահմանված ռազմական դրության ընթացքում, հայտնում է УНН-ն: «Ռազմական դրության ընթացքում անհրաժեշտ է Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհուրդի որոշում ընդունել՝ երկրի տարածքում եղած Ռուսաստանի ակտիվների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ», – հայտարարել է գլխավոր դատախազը: Նրա խոսքով՝ «ոչ մեկ որևէ բիզնես չի խլի»,…
Հարավային Կորեա-ԿԺԴՀ. 1,1 տրլն վոն (890 մլն դոլար)
Հարավային Կորեան 2019 թվականին 1,1 տրլն վոն (890 մլն դոլար) կհատկացնի ԿԺԴՀ-ի հետ կապված նախագծերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ռյոնհապ գործակալությունը՝ հղում անելով միավորման գործերի նախարարությանը: Այդ նպատակների համար հատկացված բյուջեն 2016 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցել Է 1 տրլն վոն գումարը: Դա 15 տոկոսով ավելի Է, քան հատկացվել Էր ընթացիկ տարում: Բյուջեի…
Մակրոնը հայտարարությամբ հանդես կգա բողոքի ակցիայի մասնակիցների համար
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի հանդես է գալու քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձով՝ կապված բողոքի այն ակցիաների հետ, որոնք ընդգրկել են Ֆրանսիայի խոշորագույն քաղաքները, հայտնել Է Agence France-Presse գործակալությունը: Նրա տվյալով՝ նախագահի ուղերձը պլանավորված է տեղական ժամանակով ժամը 20:00-ին: Ինչպես հայտնել է Ֆրանսիայի աշխատանքի նախարար Մյուրիել Պենիկոն, Մակրոնը մտադիր է «կոնկրետ ու անհապաղ միջոցառումներ» ներկայացնել «դեղին բաճկոնների»…
Նյու Յորքում հրաձգություն է տեղի ունեցել
Նյու Յորքի Սթեյթեն-Այլենդ թաղամասում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով ոստիկան է վիրավորվել, իսկ հանցագործը սպանվել է: Փոխանցում է aysor.am-ը։ Քաղաքի ոստիկանությունից նշել են, որ իրենց աշխատակիցը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Կատարվում է քննություն:
Թրամփը որոշում կընդունի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շուտով որոշում է ընդունելու Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնի թեկնածության հարցով: Նրա խոսքով՝ տեղեկությունները, թե այդ պաշտոնը զբաղեցնելու է ԱՄՆ փոխնախագահի աշխատակազմի ներկայիս ղեկավար Նիկ Այերսը, տարածել են «ստախոս լրատվամիջոցները»: Այս մասին հայտնում է ТАСС-ը` հղում անելով ԱՄՆ նախագահի Twitter-ի գրառումը: «Ես հիմա Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնի…
ԱՄՆ-ում ձնամրրիկի հետևանքով առանց էլեկտրականության են մնացել հազարավոր բնակիչներ
ԱՄՆ-ի հարավ-արևելքում մոլեգնում է ձնամրրիկը, դրա պատճառով չեղյալ է հայտարարվել մոտ 1700 ավիաչվերթ, առանց էլեկտրականության է մնացել ավելի քան 300 հազար բնակիչ: Ինչպես հայտնում է Flight Aware կայքը՝ վատ եղանակի պատճառով մոտ 1700 ավիաչվերթ ԱՄՆ-ում չեղյալ է հայտարարված կիրակի երեկոյի դրությամբ: Դրանց մեծ մասն ուղևորվում էր դեպի Հյուսիսային Կառոլինա, Հարավային Կառոլինա և Վիրջինիա: Ամբողջ երկրում…
Զոհրաբ Մնացականյան՝ «ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ 25-րդ նախարարական խորհրդի նիստին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Զոհրաբ Մնացականյանի ելույթում, մասնավորապես, ասված է. «Սա առանձնահատուկ տարի է Հայաստանի համար: Մայիսին Հայաստանում Թավշյա խաղաղ հեղափոխության հաղթանակն ի ցույց դրեց հայ հասարակության վճռականությունը կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության համակարգի և…














