Թբիլիսիում Վրաստանի նախագահի փեսան ձերբակալվել է
Թբիլիսիում իրականացված հատուկ գործողության ընթացքում զենք պահելու մեղադրանքով ձերբակալվել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշիլիի խորթ աղջկա քաղաքացիական ամուսինը՝ Մինդիա Գոգոչուրին, հայտնել է Rustavi2-ը: Ոստիկանությունը բերման է ենթարկել երկու մարդու: Հեռուստաալիքի տվյալով՝ երբ սկսվել է հատուկ գործողությունը, կասկածյալներն սկսել են բնակարանի պատշգամբից ցած նետել զենքը: Գոգոչուրին վարձակալել էր Ամաշուկելի փողոցում գտնվող այդ բնակարանը:
Պայթյուն է որոտացել Չաբահար քաղաքի ռազմակայանի մոտ
Իրանում դեկտեմբերի 6-ին պայթյուն է որոտացել Սիստանի և Բելուջստանի նահանգի Չաբահար քաղաքի ռազմակայանի մոտ: Այդ մասին հայտնել է նահանգապետի՝ անվտանգության հարցերով տեղակալ Մոհամադ Խադի Մարաշին: «Այսօր առավոտյան պայթուցիկ սարք է գործի դրվել Չաբահար քաղաքի ռազմակայանի մոտ, ինչի հետեւանքով տուժել է մի քանի մարդ»,- ասել է Մարաշին: Նրա խոսքով՝ «ռումբը տեղադրված էր ավտոմեքենայում»: Tasnim գործակալության տվյալներով՝…
Վրաց ընդդիմությունը միավորում է ուժերը՝ «Բոլորը մինուս Բիձինա Իվանիշվիլին»
Վրաստանի հինգերորդ նախագահի պաշտոնամուտի արարողությունից 11 օր առաջ երկրի ընդդիմությունը հայտարարում է ուժերի միավորման և միասնական համակարգող մարմնի` «Կոնսուլտացիոն խորհրդի» ստեղծման մասին: Նման հայտարարությամբ երկրի առաջատար ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները հանդես եկան չորեքշաբթի օրը Լեյբորիստական կուսակցության գրասենյակում կայացած նիստից հետո: Ընդդիմադիրները նոր ի հայտ եկած այս ձևաչափը կատակով անվանում են «Բոլորը մինուս Բիձինա Իվանիշվիլին»: «Բացարձակապես բոլոր…
Ամերիկացի մնացած զինծառայողների որոնումը շարունակվում է
ԱՄՆ-ի Ծովային հետևակի կորպուսի երկու ինքնաթիռներ են ընկել Խաղաղ օվկիանոսը Ճապոնիայի ափերից մի քանի հարյուր կիլոմետր արևելք ընկած շրջանում օդում լրացավորման ժամանակ, տեղեկացնում է BBC-ին: Միջադեպը դեղի է ունեցել KC-130 լցավորող ինքնաթիռի եւ F/A-18 կործանիչ-ռմբակոծչի մասնակցությամբ: Ինքնաթիռներում ընդհանուր առմամբ եղել է յոթ մարդ: Նրանցից երկուսին ներկայում հաջողվել է փրկել: Ճապոնիայի ինքնապաշտպանության ծովային ուժերի որոնողափրկարարական ծառայությունները…
ԱՄՆ-ը ռազմանավ կուղարկի Սև ծով Կերչի նեղուցի միջադեպի կապակցությամբ
ԱՄՆ-ն պատրաստվում է ռազմանավ ուղարկել Կերչի նեղուցում Ուկրաինային աջակցելու համար: Այս մասին հայտնել է CNN-ը: Ամերիկացի զինծառայողներն ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին խնդրել են Թուրքիային ծանուցել Սև ծովում ռազմանավի հայտնվելու մասին: Ամերիկան պարտավոր է այս մասին Թուրքիային նախազգուշացնել առնվազն 15 օր առաջ՝ Մոնտրյոյի 1936 թվականի կոնվենցիային համապատասխան, որը կարգավորում է նավարկությունը Բոսֆորի և Դարդանելի նեղուցներում: Մեկնաբանելով Կերչի նեղուցի իրադրությունը՝…
Վրաստանը պատրաստ չէ Ռուսաստանի հետ համագործակցել, «որն իրեն այդպես է պահում օկուպացիոն գծում»
Այս մասին Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է Բի-Բի-Սիի ռուսական ծառայությանը, փոխանցում է Newmag֊ը։ «Քանի դեռ Ռուսաստանը չի փոխել իր գործողություններն օկուպացիոն գծում, որտեղ օրական մարդ են առևանգում, և քանի դեռ այդ գիծը մշտական վտանգ է ներկայացնում, քանի դեռ սողացող օկուպացիա է իրականացվում դեպի մեր տարածքի խորքն՝ ավելի ու ավելի մոտենալով Թբիլիսիին, չեմ կարծում,…
Ավելի քան 400 ապօրինի միգրանտ կարողացել է Մեքսիկայից ԱՄՆ անցնել
Ավելի քան 400 միգրանտ, առանց համապատասխան փաստաթղթերի, կարողացել են Էլ Պասո շրջանում Մեքսիկայից ԱՄՆ անցնել, հայտնում է Notimex գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ սահմանպահ պարեկախմբին: Գործակալության տեղեկությունով՝ նրանք հանձնվել են ամերիկյան իշխանություններին ապաստան հայցելու նպատակով: Նրանց մեջ կան կանայք և երեխաներ: Ինչպես հայտնել է Էլ Պասոյում սահմանապահ պարեկախմբի ներկայացուցիչը, դեռևս հայտնի չէ՝ այս մարդիկ արդյոք Կենտրոնական…
Figaro-ն բացահայտել է Պուտինի հաջողության գաղտնիքը
Ֆրանսիական Figaro թերթը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հաջողության իր տարբերակը: Նյութը հրապարակվել է պարբերականի կայքում: Ինչպես նշվում է, Ռուսաստանը հաղթող է դուրս գալիս միջազգային բազմաթիվ հակամարտություններից երկար տարիներ շարունակ: Պարբերականի կարծիքով՝ պատճառը Պուտինի լավ կրթության մեջ է: Նշվում է, որ մեծ դեր է խաղում նրա աշխարհագրական խորը գիտելիքները, նաև` տարբեր երկրների և ժողովուրդների առանձնահատկությունների ընկալումը:
Վրաստանում մահացած են գտել Սահակաշվիլիի աջակիցներից մեկին
Վրաստանում իր տանը մահացած են գտել երկրի մշակույթի նախկին նախարար Նիկոլազ Ռուրուային: Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2009-2012թթ.: Նախնական տեղեկությամբ՝ 50-ամյա տղամարդը մահացել է Թբիլիսիում գտնվող իր տանը սրտի կատվածի հետևանքով: հայտնում է aysor.am-ը։ Նա 2003 թվականին Միխեիլ Սահակաշվիլիի կուսակցությունից դարձել էր Վրաստանի խորհրդարանի անդամ, որտեղ զբաղեցրել է պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը…
Նոր Կալեդոնիայում երկրաշարժից հետո ցունամիի սպառնալիք է հայտարարված
Նոր Կալեդոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 7,6 մագնիտուդով երկրաշարժ՝ ցունամիի առաջացման սպառնալիք է հայտարարված, հայտնել է Ցունամիների նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնը: Երկրաշարժը տեղի է ունեցել Ֆրանսիայի Նոր Կալեդոնիա անդրծովյան տարածքի ափերի մոտ: Էպիկենտրոնը գտնվում է Տադին քաղաքից 153 կմ հարավ-արևելք ընկած շրջանում, օջախը 10 կմ խորության վրա է: Ցունամին կարող է տեղի ունենալ Լուայոտե կղզիների…
ԱՄՆ-ի Քաղաքացիության և ներգաղթի ծառայությունը քննարկմանն է ներկայացվել
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է ներգաղթյալների համար մաքսի սահմանման հնարավորությունը Միացյալ Նահանգների տարածքում ապաստանի ստացման դիմում տալու համար: Դեկտեմբերի 4-ին այս մասին հայտնել է BuzzFeed պորտալը՝ վկայակոչելով աղբյուրներ։ Խոսքը վերաբերում է դեռեւս չհաստատված փաստաթղթին, որն ընդունման դեպքում կենթադրի 50 դոլարի չափով մաքսի գանձում համապատասխան խնդրագիր տալու համար, եթե հայցորդն արդեն գտնվում է ԱՄՆ-ի…
Հյուսիսային հոսք-2ը վատ ծրագիր է
ԱՄՆ-ը պնդում է, որ Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպը Եվրոպայի համար լավ հիշեցում դարձավ առ այն, թե ինչով է վատ «Հյուսիսային հոսք-2» գազամուղի կառուցման նախագիծը: Այդ մասին Բրյուսելում լրագրողների համար կազմակերպված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը: «Կերչի նեղուցի միջադեպը մեր եվրոպացի դաշնակիցների համար այն բանի հիշեցումը պետք է լինի, թե ինչու է «Հյուսիսային հոսք-2»-ն…
Սանկտ Պետերբուրգը երրորդ անգամ ճանաչվել է աշխարհի ամենամշակութային քաղաքը
Սանկտ Պետերբուրգը երրորդ անգամ արժանացել է World Travel Awards (WTA) միջազգային մրցանակին World’s Leading Cultural City Destination (Առաջատար մշակության ուղղվածություն ունեցող քաղաքն աշխարհում) անվանակարգում։Այս մասին հայտնում է 1in.am֊ը։ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել WTA մրցանակաբաշխությունը, որը վերաբերում է զբոսաշրջության ոլորտին: 2018թ․ Սանկտ Պետերբուրգը երրորդ անգամ անընդմեջ դարձավ «աշխարհի ամենամշակությանի քաղաքը»՝ առաջ անցնելով…














