Աննա Մարտիրոսյան

Աննա Մարտիրոսյանը միջազգային լրահոսի մեկնաբան է, ով նախկինում լուսաբանում էր հիմնականում տարածաշրջանային անվտանգությունը, իսկ այժմ կենտրոնացած է գլոբալ աշխարհաքաղաքականության, Մերձավոր Արևելքի զարգացումների և համաշխարհային անվտանգային միտումների վրա:

  • Փարիզում զանգվածային բողոքի ցույցի են դուրս եկել աշակերտները

    Փարիզում զանգվածային բողոքի ցույցի են դուրս եկել աշակերտները

    Փարիզում ուրբաթ օրը ավագ դասարանների աշակերտները բողոքի զանգվածային ակցիա են իրականացնում, որին մասնակցում են հարյուրավոր երիտասարդներ ու աղջիկներ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Դեռևս բողոքի ցույցը հանգիստ մթնոլորտում է անցնում։ Երիտասարդները երգում են Bella Ciao պարտիզանական երգը եւ բղավում են. «Մակրո՛ն, դու պարտվել ես, փողոցներում երիտասարդությունն է»։ Երիտասարդների ցույցը տեղի է ունենում զանգվածային սոցալիական ճգնաժամի ֆոնին։…

  • Նյու Յորքում CNN-ի գրասենյակում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել

    Նյու Յորքում CNN-ի գրասենյակում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել

    CNN հեռուստաալիքից հայտնել են, որ ոստիկանությունն իր նյույորքյան բաժանմունքում ռումբ չի հայտնաբերել, որի գրասենյակի աշխատակիցներն ավելի վաղ տարհանվել էին ականապատման մասին տեղեկություն ստանալուց հետո:  

  • CNN-ի աշխատակիցներն ուղիղ եթերում տարհանվել են

    CNN-ի աշխատակիցներն ուղիղ եթերում տարհանվել են

    Նյու Յորքում տարհանել են CNN հեռուստաընկեության խմբագրության աշխատակիցներին պայթուցիկի տեղադրման մասին հաղորդագրությունից հետո։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, անհայտ անձը հայտնել է, որ շենքում տեղադրված է 5 պայթուցիկ սարք։ «Մեզ տարհանել են իմ հաղորդման կեսից։ Պայթյունի սպառնալիք»,- Թվիթերում գրել է հաղորդավարներից  Դոն Լեմոնը։ Ոստիկանությունը փակել էր շենքի մոտ գտնվող փողոցները, մասնագետները ստուգել էին շենքը։ Ինտերֆաքսը գրում է, որ…

  • ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մերժեց ՀԱՄԱՍ-ին դատապարտող բանաձևը

    ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մերժեց ՀԱՄԱՍ-ին դատապարտող բանաձևը

    ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մերժել է ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիի ներկայացրած բանաձևը, որը դատապարտում էր ՀԱՄԱՍ շարժման զինյալների կողմից Իսրայելի տարածքի գնդակոծումները: Քվեարկության ընթացքում 87 երկիր հանդես է եկել բանաձևն ընդունելու օգտին, 57 պետություն, այդ թվում՝ Ռուսաստանը, դեմ է արտահայտվել, 33 երկիր ձեռնպահ է մնացել: Արդյունքում՝ փաստաթուղթը չհավաքեց ձայների երկու երրորդի անհրաժեշտ մեծամասնությունը:…

  • Դոնալդ Թրամփը մտադիր է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան նշանակել

    Դոնալդ Թրամփը մտադիր է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան նշանակել

    Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան նշանակել Պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նաուերթին, հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները։ Ըստ հաղորդագրությունների՝ նախկինում ABC-ի, Fox News-ի հաղորդավար և թղթակից Նաուերթը կփոխարինի Նիկի Հեյլիին, ով դեռ հոկտեմբերին հայտարարել է, որ միջև տարեվերջ լքելու է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնը։ Fox News-ը հաղորդել է, որ Թրամփը այդ մասին կտեղեկացնի այսօր…

  • ԵՄ-ն կրճատել է Թուրքիային տրամադրվելիք ֆինանսական օգնությունը

    ԵՄ-ն կրճատել է Թուրքիային տրամադրվելիք ֆինանսական օգնությունը

    Եվրամիությունը 2019թ․ իր բյուջեում զգալի կրճատել է Թուրքիային որպես ԵՄ անդամակցության հավակնող երկրի տրամադրվելիք ֆինանսական աջակցության չափը։ Այս մասին 1in.am-ի փոխանցմամբ՝ գրում է gazetekarinca.com կայքը: Հայտնի է, որ Թուրքիային տրամադրվելիք գումարը նվազեցվել է 146,7 մլն եվրոյով: Բացի այդ, նշվում է, որ սիրիացի փախստականների կարիքները հոգալու համար Թուրքիան կստանա 1,45 մլրդ եվրո օգնություն: Բյուջեի փաթեթը դեռևս…

  • 175 տարի բանտարկության դատապարտված մանկապիղծ բժիշկը սնանկության է հասցրել ԱՄՆ Մարմնամարզության ֆեդերացիային

    175 տարի բանտարկության դատապարտված մանկապիղծ բժիշկը սնանկության է հասցրել ԱՄՆ Մարմնամարզության ֆեդերացիային

    ԱՄՆ Մարմնամարզության ֆեդերացիան հայտարարություն է ներկայացրել իր սննկացման մասին 1in.am-ի փոխանցմամբ՝ տեղեկացնում է lenta.ru-ն։ Ֆեդերացիան լուրջ ֆինանսական դժվարությունների է բախվել՝ ազգային հավաքականի նախկին բժիշկ Լարի Նասարի հետ կապված սեռական սկանդալի պատճառով: Նշվում է, որ ապահովագրությունը կծածկի կազմակերպությանը ներկայացված հայցերի համար վճարումները: Նշվում է, որ սնանկության ճանաչումը չի խանգարում ֆեդերացիային շարունակել աջակցել մարզիկներին և շարունակել աշխատանքը:…

  • Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին

    Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին

    Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին: B24-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը մասնակցել են նաև Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Նիստին ներկա է եղել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան…

  • Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը

    Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը

    Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովը: Ինչպես հաղորդում եբ РИА Новости-ն ու slaq.am-ը՝ հանդիպումը սկսվել է լուսանկարման ավանդական արարողությամբ: Բորիս Ելցինի անվան նախագահական գրադարանում, որտեղ քիչ առաջ ավարտվել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստը, հյուրերին ողջունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Հանդիպմանը մասնակցում են Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի, Բելառուսի,…

  • Եղոյանը հերքում է Լուկաշենկոյին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը չի լուծվել

    Եղոյանը հերքում է Լուկաշենկոյին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը չի լուծվել

    Պաշտոնական Երևանը հերքում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այն հայտարարությունը, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը կստանձնի Բելառուսի ներկայացուցիչը։ 168.am-ի փոխանցմամբ՝ Լուկաշենկոն այս մասին հայտնել է ռուսական լրատվամիջոցներին՝ ԵԱՏՄ տնտեսական խորհրդի նիստից հետո։ Ինչպես տեղեկացնում է «Sputnik Արմենիա»-ն, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը հայտնել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի…

  • Ռադան չեղարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բարեկամության մասին համաձայնագիրը

    Ռադան չեղարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բարեկամության մասին համաձայնագիրը

    Ուկրաինայի Գերագույն Ռադան քվեարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բարեկամության պայմանագրի դադարեցման մասին օրինագծի օգտին: Որոշումն ընդունվել է 277 պատգամավորների կողմից, 20-ը դեմ են արտահայտվել: Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բարեկամության, համագործակցության և գործընկերության մասին պայմանագիրը ստորագրվել է 1997 թվականի մայիսի 31-ին՝ երկու երկրների այն ժամանակվա նախագահներ Լեոնիդ Կուչմայի և Բորիս Ելցինի կողմից: Երկրները պաշտոնապես ճանաչել…

  • 2019 թվականին ԵԱՏՄ-ում նախագահությունը կփոխանցվի Հայաստանին

    2019 թվականին ԵԱՏՄ-ում նախագահությունը կփոխանցվի Հայաստանին

    Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառմանը մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը,  Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը: Նիստին ներկա է եղել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:…

  • Ճապոնիայի ափերում բախվել է ԱՄՆ երկու ռազմական օդանավ

    Ճապոնիայի ափերում բախվել է ԱՄՆ երկու ռազմական օդանավ

    Ճապոնիայի  ափերում բախվել են ԱՄՆ ռազմական F/A-18 կործանիչ-հրթիռակոծիչն ու  KC-130 ինքնաթիռ-լիցքավորիչը: Երկու օդանավերն ուսումնական թռիչք էին կատարում: Նրանց թռիչքը մեկնարկել էր ԱՄՆ Իվակունի ծովային հետևակի բազայից: Տեղեկացնում է aysor.am-ը։ Հայտնի չէ, թե որքան մարդ է եղել օդանավերում: Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները:

  • Իրանում ահաբեկչության հետևանքով 4 մարդ է մահացել

    Իրանում ահաբեկչության հետևանքով 4 մարդ է մահացել

    Իրանի հարավ-արևելյան հատվածում գտնվող ոստիկանական բաժանմունքի վրա տեղի ունեցած հարձակման հետևանքով 4 մարդ է մահացել: Ինչպես հայտնում է Tasim գործակալությունը՝ վիրավորում է ստացել ևս 4 մարդ: Press TV-ի փոխանցմամբ՝ պայթել  է ականապատված ավտոմեքենա: