Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրով ավարտվել է Ներքին Սասնաշեն-Մեծաձոր մոտ 9.2կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերականգնումը։
Այն Թալինի (Արագածոտն) տարածաշրջանում միմյանց է կապում Ներքին Սասնաշեն, Վերին Սասնաշեն, Վերին Բազմաբերդ, Մեծաձոր բնակավայրերը և միջպետական Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման ավտոճանապարհը։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի փոխանցմամբ, ճանապարհը կահավորվել է անվտանգության նշաններով, կատարվել են ենթակառուցվածքների տեղափոխման աշխատանքներ։