ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պայմաններում պարետ Տիգրան Ավինյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Դեռևս 2018թ. աշնանը դատական հայց էի ներկայացրել Politik.am կայքի դեմ զրպարտության համար:
Առաջին ատյանի դատարանը բավարարել էր հայցը, որով, բացի զրպարտություն համարվող փաստացի տվյալների հրապարակայնորեն հերքումից, պահանջել էի նաև փոխհատուցում:
Ինչպես նախապես խոստացել էի, ամբողջ դրամական փոխհատուցումը` 1 մլն դրամ, ուղղել եմ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի բարձր առաջադիմությամբ աչքի ընկնող երկու ուսանողների ուսման վարձի վճարմանը:
ԶԼՄ-ների դերը ժողովրդավարական հասարակության կերտման և ամրապնդման գործում առանցքային է։
Վստահ եմ, որ յուրաքանչյուր անգամ պայքարելով զրպարտության ու ֆեյք նյուզի դեմ, ինչպես նաև կրթության զարգացման միջոցով մենք նպաստելու ենք արհեստավարժ և անաչառ լրագրության ավանդույթների կայացմանը»։
https://www.facebook.com/tigran.avinyan/posts/2536728536631551?__cft__[0]=AZV8KgNnALALiQnrRP-sNRycDyQ18Qyhr37zhe42tObn4c9fIeq_LL_yljzAYsniRHXDFNRWOR5-mBLYWVkQBHOj7MfgBzjh9nFCaAmYsAcX0tXHplLbxHb13EEkVwW4t-psouc2WVqnP0-r6USl6zcHAuWw5eyA5VKUfA468YMhcg&__tn__=%2CO%2CP-R