Սեպտեմբերի 28-ին, ժամը 21:48-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին՝ Սիսիան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան գլորվել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 16-րդ կմ-ին «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հմայակ Հ., ծնված 1955 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել դեպի հարակից դաշտը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։