Հասարակություն
18:10 31/05/2020

Այրվել է մոտ 30 հակ կուտակած անասնակեր

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ մայիսի 31-ին, ժամը 13։35-ին Ճգնաժամային կառավարմանա զգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքի Ա․Խաչատրյան փողոցի թիվ 33 հասցեում գտնվող անասնագոմի տանիքում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:50-ին, մարվել՝ 14:13-ին: Անասնագոմի տանիքում այրվել է մոտ 30 հակ կուտակած անասնակեր, ջերմահարվել՝ 10 գծմ էլեկտրական մալուխ և 1 ընկուզենի:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ