«Ազատ դեմոկրատներ» կուսակցության Facebook-ի էջում գրված է․
«Սիրելի՜ ուսուցիչներ,
Շնորհավորում ենք մասնագիտական օրվա՝ Ուսուցչի տոնի առթիվ, մաղթում խաղաղություն ու քաջառողջություն, անսպառ եռանդ Ձեր նվիրյալ աշխատանքում։
Այս օրերին ՀԱՅ ԶիՆՎՈՐԸ կերտում է մեր պետության արժանապատիվ ներկան ու ապագան։ Այս սուրբ գործում Ձեր դերը թերևս անտեսանելի է, սակայն հենց Դուք եք, որ շարունակաբար սերունդներին սերմանել եք հայ լինելու, պետություն ու ինքնիշխանություն, ազատություն ու անկախություն ունենալու վեհ գաղափարները, գիտելիքի անհերքելի կարևորությունը պետության ճակատագրական օրերին։ Ու այսօր էլ սահմանին ընթացող 5-րդ սերնդի պատերազմում մեր քաջ զինվորները առանձնանում են հենց գիտելիքի ու խելքի ուժով՝ պարտադրելով ՀԱՂԹԱՆԱԿ։
Սիրելի ուսուցիչներ, վստահաբար յուրաքանչյուրս մեր երախտիքի խոսքն ունենք ասելու ՁԵԶ՝ այն նվիրյալներին, որոնց սփռած լույսի ներքո մեծացան ու կմեծանան նույնքան քաջ ու հայրենասեր, լուսավոր ու պայծառ ՀԱՂԹԱԿԱՆ ՍԵՐՈՒՆԴՆԵՐ»:
https://www.facebook.com/freedemocrats/posts/3421914801235024?__cft__%5B0%5D=AZXHnpxqMegS4N19aHrmMiJSFAXeRHyoYLRGgzcALLTXnAIAtFnBDz2-xnjJ-seeg4HhxIb_Ja1140ezXI5fC6pB0JcFcz3a80JjylUaHxeG4f24csgvZQ_k3w9M9Z0cTaspVpe_CqqOTojMvwQqALJcoGdVPf5kO7viZYM-E4hQk_XEQlpLA1GeY3pSwSLjaSU&__tn__=%2CO%2CP-R