Ազգային ժողովի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ օգոստոսի 2-ին մեկնարկում է ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանը: ԱԺ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հրապարակվել է առաջին նիստի օրակարգը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո՝ երկրորդ երկուշաբթի օրը՝ ժամը 10:00-ին, որի մասին հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:
Հիշեցնենք, առաջին նիստի ընթացքում ԱԺ-ն պետք է ընտրի ղեկավար կազմ, ձևավորի հանձնաժողովներ:
- Հաշվիչ հանձնախմբի ստեղծում
- Ազգային ժողովի նախագահի ընտրություն
- Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններ
- Մշտական հանձնաժողովների ստեղծում
- Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ
- Կառավարության առաջարկությամբ՝ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում
- Կառավարության ծրագրին հավանություն տալու հարց