Աշխարհ

Բաքվում մեկնարկել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի համատեղ զորավարժությունը

Բաքվում մեկնարկել է Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի հատուկջոկատայինների մասնակցությամբ «Կովկասյան արծիվ – 2019» անվանումը կրող համատեղ զորավարժությունը։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Զորավարժությունն ավարտվելու է հոկտեմբերի 1-ին: Դիտորդի կարգավիճակով մասնակցում են պակիստանցի զինվորները։

Նշվում է, որ զորավարժությունների ընթացքում ոչնչացվելու են պայմանական թիրախներ, ազատվելու են ահաբեկիչների մոտ պատանդ պահվողները, ինչպես նաև իրականացվելու է պայմանական վիրավորների էվակուացիա։

Գրում է Ermenihaber-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ