Ժամանց

Ազատ TV-ն ներկայացնում է ժամանցի ոլորտի նորությունները՝ կինո, երաժշտություն, խաղեր և մշակութային իրադարձություններ։

  • Warner Bros․-ի ղեկավարը հայտարարել է DC կինոտիեզերքի ձախոխման մասին

    Warner Bros․-ի ղեկավարը հայտարարել է DC կինոտիեզերքի ձախոխման մասին

    Warner Bros․-ի ղեկավար Քևին Թսուջիհարան հայտարարել է, որ DC կինոտիեզերքի կոնցեպցիան ձախողվել է, փոխանցում է Los Angeles Times-ը։ Նա խոստովանել է, որ ստուդիային չի հաջողվել Բեթմենի և Սուպերմենի մասին ֆիլմն ավարտել այնպես, ինչպես նախատեսվել է մի քանի տարի առաջ։ Նրա խոսքով՝ ստուդիան կենտրոնացել է առանձին կերպարների պատմության շուրջ, ինչը հանգեցրել է պատմության ամբողջականության խախտմանը։ Նա…

  • Գիտնականները վերականգնել են Ռեմբրանդի ձայնը

    Գիտնականները վերականգնել են Ռեմբրանդի ձայնը

    Փորձագետները ներկայացրել են, թե ինչպես կարող էր հնչել հոլանդացի հայտնի նկարիչ Ռեմբրանդի (1606-1669 թթ.) ձայնը։ Եվրանյուզի հաղորդմամբ, դրա համար գիտնականները վերլուծել են նկարչի մարմնի կառուցվածքը՝ հիմք ընունելով նրա ինքնադիմանկարները։ Նոր տեխնոլոգիաները թույլ են տալիս կազմել մարդու դիմանկարը նրա ձայնի հիման վրա։ Այդ տեխնիկան թույլ է տալիս նաև հակառակն անել։ Վերլուծելով նկարչի ինքնադիմանկարները՝ փորձագետները վերականգնել են…

  • Դուբլինում բացվել է վինիլային ձայնապնակների փողոց

    Դուբլինում բացվել է վինիլային ձայնապնակների փողոց

    Դուբլինում Windmill Lane ձայնագրության ստուդիայի մոտ բացվել է վինիլային ձայնապնակաների փողոց: Դրա բացման մասին հայտնել Է The Irish Times թերթը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Վինիլային ձայնապնակների ծրարները ժամանակագրական կարգով դասավորված են ապակու տակ՝ ձայնագրման նախկին ստուդիայի ամբողջ շենքի երկարությամբ: Երեկոները ցուցադրանքը լուսավորվում է: «Վինիլային» փողոցն ստեղծելիս օգտագործվել են U2-ի, Waterboys-ի, Status Quo-ի, Clannad-ի, Քեյթ Բուշի և…

  • Լիլիթ Հովհաննիսյանի երևանյան մենահամերգին հանդիսատեսին անակնկալ է սպասվում. տեսանյութ

    Լիլիթ Հովհաննիսյանի երևանյան մենահամերգին հանդիսատեսին անակնկալ է սպասվում. տեսանյութ

    Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի «Dream» երգի և համանուն տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա մարտի 9-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում կայանալիք «Dream World Tour»-ի համերգին: Լիլիթ Հովհաննիսյանի այս նոր երգի վերնագիրն է կրում երգչուհու համաշխարհային շրջագայությունը, որի շրջանակում համերգներ են տեղի ունենալու Ամերիկայի Միացյալ Նահանգների, Միացյալ Թագավորության, Իսպանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Արգենտինայի, Կանադայի, Ուրուգվայի, Բելգիայի,…

  • «Ճակատը ես եմ». Նիկոլ Փաշինյանը նոր սելֆի է հրապարակել Իրանից

    «Ճակատը ես եմ». Նիկոլ Փաշինյանը նոր սելֆի է հրապարակել Իրանից

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում նոր սելֆի է հրապարակել Իրանից և գրել. «Անտաղանդ սելֆի Նոր Ջուղայի (Սպահանի) հայ համայնքի հետ: Ճակատը ես եմ»: https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2265467170440332/?type=3&theater

  • Էդ Շիրինը գաղտնի ամուսնացել է

    Էդ Շիրինը գաղտնի ամուսնացել է

    Բրիտանացի փոփ-երաժիշտ Էդ Շիրինը գաղտնի ամուսնացել է իր մանկության ընկերուհու՝ 26-ամյա Չերի Սիբոռնի հետ, գրում է The Sun թերթը: Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Սուրբ Ծննդյան տոների նախօրեին անգլիական Սուֆոլքի կոմսությունում: «Էդն ամուսնացել է Սուրբ Ծնունդից մի քանի օր առաջ, արարողությունը մարդաշատ չէր, դրան ներկա են եղել միայն երգչի դպրոցական ընկերները, ընտանիքի անդամները և քահանան»,…

  • Գահերի խաղը 8-րդ եթերաշրջանի կանխատեսումները կարող են փոխել ամեն ինչ

    Գահերի խաղը 8-րդ եթերաշրջանի կանխատեսումները կարող են փոխել ամեն ինչ

    «Գահերի խաղը» հեռուստասերիալի 8-րդ եթերաշրջանի զարգացումների մասին տարբեր թեորիաներ կան, որոնց իրականացումը շատ կզարմացնի հեռուստադիտողին: Ջորջ Մարտինի գրքի հիման վրա HBO-ի նկարահանած այս հեռուստասերիալը բավականին անորոշ վիճակում է գտնվում այս պահին: Առաջին մի քանի եթերաշրջաններում ֆիլմի ստեղծողներ Դեյվիդ Բենիոֆը և Դ. Բ. Ուեյսսը հիմնականում հավատարիմ են մնացել գրքի սյուժեին, սակայն հետո շեղվել են Մարթինի սցենարից:…

  • Յուրօրինակ տեսարան՝ Անտարկտիկայի ջրերում (Տեսանյութ)

    Յուրօրինակ տեսարան՝ Անտարկտիկայի ջրերում (Տեսանյութ)

    Անտարկտիկայի ջրերում նկարահանվել է անսովոր տեսանյութ` խոյադելֆինի մասնակցությամբ: Նորզելանդական Կանտերբերիի համալսարանի կենսաբան Ռեգինա Այզերթը վերջերս տեղի ունեցած արշավի ժամանակ տեղեկատվություն էր հավաքում ծովային այդ արարածների սննդակարգի մասին: Նրան հետաքրքրում էր՝ արդյոք նրանք սնվում են ժանիքավոր ձկներով: Պատասխանն առավել բովանդակային է եղել. խոյադելֆիններից մեկը բացել է երախը և օպերատորին ցուցադրել, թե ինչով է սնվում: https://youtu.be/wOa-mppof64

  • Apple-ն ընտրել է iPhone-ով արված լավագույն լուսանկարները

    Apple-ն ընտրել է iPhone-ով արված լավագույն լուսանկարները

    Apple ընկերությունը «Նկարված է iPhone-ով» խորագրով մրցույթի արդյունքում ընտրել է 10 լավագույն լուսանկարները: Առաջատարներն ընտրվել են նախագծի մասնակիցների հազարավոր լուսանկարներից: Հաղթողների աշխատանքները կզարդարեն Apple-ի գովազդային վահանակները: Դրանց հեղինակները կստանան հոնորար, թե որքան, չափը չի նշվում: Նկարներից ոչ բոլորն են արված եղել նոր iPhone-ով, հաղթողների թվում կան նկարներ, որոնք արված են երկու տարի առաջ թողարկված iPhone…

  • Ինչու՞ էր ՄաքԷվոյը հավաքել բոլոր հայտնիների ստորագրությունները իր վերնաշապիկի վրա «Օսկարի» ընթացքում

    Ինչու՞ էր ՄաքԷվոյը հավաքել բոլոր հայտնիների ստորագրությունները իր վերնաշապիկի վրա «Օսկարի» ընթացքում

    Ջեյմս ՄաքԷվոյը «Օսկար մրցանակաբաշխության» կարմիր գորգին հայտնվել էր դասական կոստյումով, սպիտակ վերնաշապիկով և մուգ գույնի փողկապով: Սակայն մրցանակաբաշխությանը հաջորդող խնջույքին նա ժամանաեց ամբողջովին կերպարանափոխված: Նա հանեց իր պիջակը՝ ցույց տալով վերնաշապիկը, որն ամբողջովին պատված էր հանրաճանաչ մարդկանց ստորագրություններով: Ջեյմսն իր ինստագրամյան էջում հրապարակել էր ստորագրված վերնաշապիկով մի նկար և նշել, որ դեռ շատերը «կփչացնեն» իր…

  • Հայտնի են դարձել հեղինակավոր լուսանկարչական մրցույթի հաղթող լուսանկարները

    Հայտնի են դարձել հեղինակավոր լուսանկարչական մրցույթի հաղթող լուսանկարները

    Հեղինակավոր Sony World Photography Awards լուսանկարչական մրցույթի արդյունքում հայտնի են դարձել լավագույն լուսանկարների հեղինակները: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ մասնակիցներին մրցանակները հանձնվել են մի քանի անվանակարգերում՝ փողոցային լուսանկարչություն, ճամփորդություն, ճարտարապետություն, մշակույթ, բնաշխարհ, դիմանկար, բնական աշխարհ և վայրի բնություն և այլն: Մրցույթին մասնակցել են թվով 195 երկրից ժամանած պրոֆեսիոնալ լուսանկարիչներ: Աղբյուր՝ shantnews.am  …

  • Երգչուհի Maruv-ը չի ներկայացնի Ուկրաինան «Եվրատեսիլ» մրցույթում

    Երգչուհի Maruv-ը չի ներկայացնի Ուկրաինան «Եվրատեսիլ» մրցույթում

    Երգչուհի Maruv-ը «Եվրատեսիսլ» մրցույթին չի մասնակցի ընթացիկ տարում, հայտնում է Ուկրաինայի հանրային հեռուստառադիոընկերության պաշտոնական կայքը։ «Կողմերը համաձայնության չեն եկել մրցույթին մասնակցության վերաբերյալ՝ մի շարք պատճառներից ելնելով», – նշվում է հաղորդագրության մեջ: Ընկերությունում նշել են, որ միջոցառման անցկացման ընթացքում արտիստը դառնում է ամբողջ երկրի մշակութային դեսպանը և աշխարհում արտահայտում ուկրաինական հասարակության կարծիքը։ Ուկրաինայի հանրային հեռուստառադիոընկերությունից հայտնել…

  • Հայտնի լուսանկարի պատմություն. Գրեյս Քելլին ցատկում է Ֆիլիպ Հալսմանի լուսանկարի համար

    Հայտնի լուսանկարի պատմություն. Գրեյս Քելլին ցատկում է Ֆիլիպ Հալսմանի լուսանկարի համար

    1950-ական թվականներին լատվիացի լուսանկարիչ Ֆիլիպ Հալսմանը սկսեց խնդրել բոլոր հայտնի մարդկանց, ում լուսանկարում էր, օդ ցատկել: Նրա մոտ այս գաղափարն առաջացավ այն ժամանակ, երբ նա ցանկանում էր լուսանկարել Էլեանոր Ֆորդին: «Հանկարծ ես սուր ցանկություն զգացի նրան ցատկելիս լուսանկարելու, – հիշում էր նա»: Ֆորդը համաձայնվեց և հանեց բարձրակրունկները: 6 տարվա ընթացքում նա շատերին այդ դիրքով նկարեց,…

  • Արտասահմանցի մասնագետը «պեդիկյուր» է արել Երևանի կենդանաբանական այգու փղին

    Արտասահմանցի մասնագետը «պեդիկյուր» է արել Երևանի կենդանաբանական այգու փղին

    Երևանի կենդանաբանական այգու արտասահմանցի գործընկեր Տոբիաս Դորնբուշն այսօր այցելել է Կենդանաբանական այգի և զննել փղին: Այս մասին հայտնում է Կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջը: «Այս մարդը մեր Բունկայի «կնքահայրն է» Հայաստանում, որը ոչ միայն Երևան գալուց հետո մի որոշ ժամանակ խնամում էր մեր փղիկին, այլև իր փորձը փոխանցում մեր աշխատակիցներին: Այսօր նա կրկին հանդիպեց Բունկային, տեսավ…