Ժամանց

Ազատ TV-ն ներկայացնում է ժամանցի ոլորտի նորությունները՝ կինո, երաժշտություն, խաղեր և մշակութային իրադարձություններ։

  • Սուրճն անհետացման վտանգի տակ է

    Սուրճն անհետացման վտանգի տակ է

    Վերջերս կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ բոլոր տեսակի վայրի սուրճերի տեսակներն աշխարհում անհետացման վտանգի տակ են: Forbes-ը, վկայակոչելով Science Advances-ին, գրում է, որ ըստ հետազտության՝ սուրճի տեսակների 60 տոկոսը անհետացման վտանգի տակ է, այդ թվում արաբիկան, որը համաշխարհային արտադրության 60 տոկոսն է կազմում: Աշխարհում վայրի սուրճի տեսակների մեծ մասը հանդիպում են Աֆրիկայում և Մադագասկարում,…

  • Բարաք Օբաման հուզիչ կերպով է շնորհավորել կնոջ ծննդյան տարեդարձը

    Բարաք Օբաման հուզիչ կերպով է շնորհավորել կնոջ ծննդյան տարեդարձը

    ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման հուզիչ կերպով շնորհավորել է կնոջ՝ Միշել Օբամայի ծննդյան տարեդարձը: Բարաք Օբաման հին լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում: Քաղաքական գործիչը գրել է, որ դեռևս այն ժամանակ է իմացել, որ իր կինը միակն է իր համար ամբողջ աշխարհում: Համացանցի օգտատերերի աչքից չի վրիպել նկարում Օբամայի ձեռքի թերթը, որում եղել է հոդված…

  • Աշխարհի ամենագեղեցիկ կանանց վարկանիշը գլխավորում է Վենեսուելան

    Աշխարհի ամենագեղեցիկ կանանց վարկանիշը գլխավորում է Վենեսուելան

    Վենեսուելան գեղեցկության միջազգային խոշորագույն մրցույթների արդյունքներով դարձել Է այն երկիրը, որտեղ ապրում են աշխարհի ամենագեղեցիկ կանայք: Գրում Է Missosology-ն: Վարկանիշի առաջին տեղը երկրին ապահովել են «Միսս Ինտերնեշնլ» Մարիեմ Վելասկոն, ինչպես նաեւ «Միսս Տիեզերք», «Միսս աշխարհ», «Միսս Սուփրանեշնլ» եւ «Միսս Երկիր» մրցույթների մասնակիցները: Երկրորդ հորիզոնականն զբաղեցրել Է Ֆիլիպինները՝ «Միսս Տիեզերք» Կատրիոնե Գրեյի շնորհիվ: Հաջորդ տեղում Է…

  • Աշխարհի ամենաշատ լուսանկարվող տուրիստական վայրերը

    Աշխարհի ամենաշատ լուսանկարվող տուրիստական վայրերը

    Ամենից շատ լուսանկարվող տուրիստական վայրերի վարկանիշը գլխավորել է ՝ Շրի Լանկայի Կոլոմբո քաղաքը: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը: Երկրորդ տեղն զբաղեցրել Է Յոկոհաման (Ճապոնիա), երրորդը՝ Մգահինգա գորիլաների ազգային բնայգին (Ուգանդա), չորրորդը՝ Բադեն-Բադենը (Գերմանիա), հինգերորդը՝ Սան-Խուանը (Պուերտո-Ռիկո): Ցուցակում նաեւ տեղ են գտել Վիկտորիա ջրվեժը (Զիմբաբվե), Վադի-Ռամ ազգային բնայգին (Հորդանան), Հարիս կղզին (Շոտլանդիա) եւ ուրիշներ: Վարկանիշը…

  • Լոնդոնի կենտրոնում գտել են 18-րդ դարում կառուցված սառույցի ստորգետնյա պահոց

    Լոնդոնի կենտրոնում գտել են 18-րդ դարում կառուցված սառույցի ստորգետնյա պահոց

    Լոնդոնի կենտրոնում հայտնաբերվել է 1780-ական թվականներին կառուցված ստորգետնյա սառցարան, հաղորդում է Լոնդոնի հնագիտության թանգարանը (MOLA): Պահոցը գտնվում է Regent’s Park-ի մոտ: Դրա չափերն են՝ 7,5 մետր լայնություն և 9,5 մ խորություն: Այն կառուցված է կարմիր աղյուսով: Հատկանշական է, որ ստորգետնյա սառցարանը, ի տարբերություն մակերեսային շենքերի, վերապրել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ռմբակոծությունը և գերազանց վիճակում է:…

  • Նիկոլ Փաշինյանի ամանորի ուղերձն ըստ Հովհաննես Դավթյանի
  • «Տանը մենակ» ֆիլմի սցենարիստը ցուցադրված «խաբուսիկ» տեսարանի մասին

    «Տանը մենակ» ֆիլմի սցենարիստը ցուցադրված «խաբուսիկ» տեսարանի մասին

    Ամերիկացի դերասան և սցենարիստ Սեթ Ռոջենը պատմել է, որ «Տանը մենակ» ֆիլմի հայտնի տեսարանը՝ պիցցայի առաքիչի մասնակցությամբ և մի քանի այլ տեսարաններ «խաբուսիկ» են: Ինչպես հայտնում է The Independent-ը, ֆիլմի առաջին և երկրորդ մասերում Քևինը հատված է նայում «Հրեշտակներ կեղտոտ հոգիներով» ֆիլմից, որը իրականում գոյություն չունի: Ինչպես դերասանը հայտնել է վերոնշյալ ժապավենի մի քանի տեսարաններ…

  • Եվրոպայի լավագույն տոնածառները

    Եվրոպայի լավագույն տոնածառները

    Եվրոպայի բոլոր խոշոր քաղաքներում արդեն տեղադրվել են ամանորյա տոնածառները: Նրանց շուրջ, ըստ ավանդույթի, գործում են Սուրբ Ծննդյան տոնավաճառները՝ ուրախալի զվարճանքներով, համեղ հյուրասիրություններով, երեխաների խինդ ու ծիծաղով: European Best Destinations կայքը կազմել է Եվրոպայի լավագույն տոնածառերի վարկանիշային ցուցակը:Եվ այսպիսով, առաջին տեղում է Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի գլխավոր տոնածառը: 2. Վիլնյուս, Լիտվա 3.Հռոմ, Իտալիա 4. Պրահա, Չեխիա 5.Ստրասբուրգ,…

  • Աշխարհի ամենագեղեցիկ քաղաքները՝ սուրբծննդյան սպասումով

    Աշխարհի ամենագեղեցիկ քաղաքները՝ սուրբծննդյան սպասումով

    Ձմեռային տոներին ընդառաջ համաշխարհային մայրաքաղաքները կերպարանափոխվում են: Սուրբծննդյան ոգին թևածում է ամենուր՝ վառվում են ամանորյա լույսերը, իսկ կենտրոնական հրապարակներում հայտնվում են շքեղ տոնածառեր: Լոնդոնում Սուրբ ծնունդը սպասված տոն է: Որպես կանոն՝ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը սկսում են զարդարել հոկտեմբերից: Անգլիացիների ամենասիրելի տոնին նախ կերպարանափոխվում են խանութների ցուցափեղկերը: Մեկ գիշերվա ընացքում ապակիների հետևում հայտնվում են եղնիկների փայլփլուն…

  • Տեսահոլովակի պրեմիերա. Ռոզա Ֆիլբերգ` « В белом самолете»

    Տեսահոլովակի պրեմիերա. Ռոզա Ֆիլբերգ` « В белом самолете»

    Մհերի քույրը՝ երգչուհի Ռոզա Ֆիլբերգը ներկայացրել է իր նոր՝ « В белом самолете» երգի տեսահոլովակը: Տեսահոլովակի ռեժիսորը հենց Ռոզա Ֆիլբերգն է:

  • Լուսնի վրա առաջին մարդու կոշիկը վաճառել են աճուրդում

    Լուսնի վրա առաջին մարդու կոշիկը վաճառել են աճուրդում

    A7L տիեզերական սկաֆանդրի կոշիկը, որն օգտագործել է տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգը (Լուսնի վրա ոտք դրած առաջին մարդը), 49 հազար դոլարով անհայտ գնորդի են վաճառել, նշում է Daily Mail-ը: Սկաֆանդրը և տիեզերական կոշիկը չեն օգտագործվել Լուսին թռիչքի համար, այլ գործարկվել են Ապոլոն-11 առաքելության անդամների մարզումների համար: Աճուրդի ժամանակ վաճառվել են Նիլ Արմսթրոնգի սկաֆանդրը, կոշիկը և ստորագրությամբ լուսանկարը:

  • Տոնածառ՝ ավտոմեքենայից

    Տոնածառ՝ ավտոմեքենայից

    Ռուսաստանի Սվերդլովի մարզի Ավտոմոբիլային տեխնիկայի թանգարանում տոնածառի փոխարեն զարդարել են խորհրդային արտադրության ավտոմեքենան: Յուրօրինակ կառույցը ստացել է մոլեկուլյար տոնածառ անվանումը: Մեքենայի տարբեր դետալները սավառնում են օդում՝ շրջապատված խաղալիքներով: Յուրօրինակ տոնածառի նպատակն է բարձր տրամադրություն պարգևել թանգարանի այցելուներին:

  • Հայտնի են տարվա լավագույն եվրոպական ֆիլմերը

    Հայտնի են տարվա լավագույն եվրոպական ֆիլմերը

    European Film Awards եվրոպական կինոակադեմիայի տարվա լավագույն եվրոպական կոմեդիա մրցանակին արժանացել է բրիտանացի ռեժիսոր Արմանդո Իանուչիի «Ստալինի մահը» ֆիլմը: Այս մասին նշվում է մրցանակաբաշխության կայքում: Միևնույն ժամանակ, «լավագույն եվրոպական ֆիլմ» անվանակարգում հաղթող և գլխավոր մրցանակակիր է դարձել լեհ ռեժիսոր Պավել Պավիկովսկու «Սառը պատերազմ»-ը: Ժապավենն, ընդհանուր առմամբ, ստացել է հինգ մրցանակ՝ լավագույն ռեժիսոր, լավագույն դերասանուհի (Ջոանա…

  • 120 տարի առաջ Սանտա Կլաուսին գրված նամակ է հայտնաբերվել

    120 տարի առաջ Սանտա Կլաուսին գրված նամակ է հայտնաբերվել

    Անգլիայում հայտնաբերել են Սանտա Կլաուսին 1898թ. դեկտեմբերի 2-ին գրված նամակ: Այն գրել էր 5-ամյա մի աղջնակ: Ինչպես փոխանցում է BBC News-ը, նամակը հայտանաբերվել է գրքի մեջ, որը բերել են բարեգործական կրպակ: Ներկայում գտածոն հանրային ցուցադրության է ներկայացվել Քենթերբերի քաղաքի խաղալիքների խանութում: 1898թ. դեկտեմբերի 2-ին գրված նամակում Մարջորի անունով աղջիկը խնդրում է Սանտային իրեն Սուրբ Ծնունդին…