Անթալիայում ավարտվել է Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հանդիպումը։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի ներկայությամբ հանդիպումը տևել է 1,5 ժամ, որից հետո Կուլեբան հայտնել է, որ Լավրովի հետ բանակցությունները բարդ էին։
Կողմերն առայժմ չեն կարողացել հասնել հրադադարի վերաբերյալ որոշման։
Պաշտոնյաները քննարկել են հումանիտար միջանցքների բացման հարցը։ Ըստ Կուլեբայի՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել տեղում հումանիտար որոշումներ գտնելու ջանքերը։