fbpx
Սպորտ

Դիմակով խաղալը իրական մղձավանջ է. Մբապե

Ֆրանսիայի հավաքականի աստղային հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է ԵՎՐՈ-2024-ի ընթացքում պաշտպանիչ դիմակով խաղալու անհարմարությունների մասին։

«Դիմակով խաղալը մղձավանջ է։ Շատ դժվար է խաղալ դիմակով, քանի որ այն սահմանափակում է տեսողությունը և քրտինքը մնում է դեմքիդ։ Ինձ թվում էր, թե ինձ 3D ակնոց են տվել և խաղը դիտում եմ VIP գոտուց: Շուրջս տեսնում եմ մարդկանց, բայց զգացողություն չկա, որ ես ինքս խաղադաշտում եմ։ Շնորհակալ եմ, իհարկե, դիմակների համար, բայց ես կազատվեմ դրանցից, որքան հնարավոր է շուտ»,- Մբապեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիան դուրս է եկել ԵՎՐՈ-2024- 1/8-րդ եզրափակիչ, որտեղ ուժերն է չափելու Բելգիայի հավաքականի հետ։ Ֆրանսիա-Բելգիա հանդիպումը կկայանա այսօր՝ հուլիսի 1-ին ժամը 20։00-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ