fbpx
Կրթություն

Դիմորդները միասնական քննության գնահատականը կստանան էլեկտրոնային փոստով․ ԿԳՄՍ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Նախարարությունը դիմորդներին տեղեկացնում է, որ միասնական քննությունների թեստերը և դրանց պատասխանները տեղադրվում են dimord.am և atc.am կայքերում:
«Դիմորդները միասնական քննության գնահատականը կստանան էլեկտրոնային փոստով և dimord.am կայքի միջոցով՝ միասնական քննությունից հետո 3-րդ օրը: Միասնական քննության արդյունքները կհրապարակվեն նաև քննական կենտրոնում:
Միասական քննության գնահատականի բողոքարկումը տեղի կունենա գնահատականը ստանալուց/հրապարակելուց մեկ օր հետո՝ ժամը 9:00-18:00՝ info@atc.am էլեկտրոնային փոստով»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/MoESCS.Armenia/posts/2929369907290284

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ