Դոնարուման կարող էր դառնալ Միլանի դեմքը․ Իբրահիմովիչ

Ամենադիտվածներ

«Միլանի» շվեդ աստղ Զլատան Իբրահիմովիչն իր կարծիքն է հայտնել Ջանլուիջի Դոնարումայի մասին, ով հեռանում է միլանյան ակումբից։

«Շատ ափսոս, որ Ջանլուիջին հեռանում է:

Ինձ հաճախ են հարցնում՝ ֆուտբոլիստները շատ գումար չե՞ն պահանջում: Ես էլ ասում եմ՝ իսկ որքա՞ն արժե Դոնարուման. նա կարող էր 20 տարի լինել «Միլանի» հիմնական դարպասապահը: Դե լավ, 20-ը չափազանցրեցի, նա Իբրան չէ:

Դոնարուման աշխարհի լավագույն դարպասապահն է: Նա կարող էր դառնալ «Միլանի» դեմքը, ինչպես Մալդինին: Ես նրան խորհուրդ կտայի մնալ այստեղ», – Իբրահիմովիչի խոսքերը փոխանցում է La Gazzetta dello Sport-ը:

Ամենաթարմ