fbpx
Աշխարհ

Հայտնի է դարձել Էրդողանի Ուկրաինա այցի նպատակներից մեկը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լվով կատարած այցի ընթացքում իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիին կառաջարկի հանդիպումը կազմակերպել ՌԴ պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ։

CNN Turk-ը հայտնել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները կարող են հանդիպել՝ Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ «ճանապարհային քարտեզ» որոշելու համար։ Նշվում է, որ Զելենսկին իբր չորս անգամ Պուտինին առաջարկել է երկկողմ գագաթնաժողով անցկացնել։

«Կիևի այս առաջարկը միշտ մերժվել է Մոսկվայի կողմից, սակայն Լվովում կայանալիք եռակողմ գագաթնաժողովից առաջ նկատվում է, որ Ռուսաստանը սկսել է մեղմել իր կոշտ դիրքորոշումը»,- հայտնում է հեռուստաալիքը։ CNN Turk-ը հավելում է, որ պետությունների ղեկավարների հանդիպման հնարավորություն կա։

Հեռուստատեսության մեջ ասվում է, որ եթե անգամ Ուկրաինայում վերջնական խաղաղություն չհաստատվի, կայուն զինադադարի ձեռքբերումը կախված կլինի Լվովում կայանալիք գագաթնաժողովում Զելենսկու և Էրդողանի բանակցությունների արդյունքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ