fbpx
Աշխարհ

ԵԽ-ը կոչ է անում իրականացնել ՀՀ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

Եվրոպական խորհրդարանը կոչ է անում լիարժեքորեն իրականացնել Հայաստանի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս մասին նշված է Եվրախորհրդարանի «Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման մասին» 2021 թ. տարեկան զեկույցում: Այն ընդունվել է խորհրդարանի լիագումար նիստում:

«Եվրոպական խորհրդարանը կոչ է անում Եվրամիությանը, անդամ երկրներին և փոխնախագահ/բարձր ներկայացուցչին ակտիվորեն ներգրավվել Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հարցով կայուն կարգավորման որոնմանը և կանխել տարածաշրջանում լարվածության հետագա աճը, մասնավորապես՝ ճնշում գործադրելով Ադրբեջանի և Հայաստանի վրա՝ լուծելու հետպատերազմական խնդիրները, այդ թվում՝ սահմանների սահմանագծումը և մնացած բոլոր ռազմագերիների ազատ արձակումը»,- նշվում է զեկույցում:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ