fbpx
Քաղաքականություն

Ֆրանսիայից պահանջել եմ վճռականորեն դեմ կանգնել Ադրբեջանին․ Բուայե

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն երեկ մասնակցել է՝ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ապօրինի գործողությունների առթիվ կազմակերպված բողոքի ակցիային։

Այս մասին Բուայեն տեղեկացրել է Facebook-ի իր էջում։

Նա գրել է, որ Հայաստանը Ֆրանսիայի քույրն է, իսկ Ֆրանսիան լքել է Հայաստանին։ Բուայեն Ֆրանսիայից պահանջել է վճռականորեն դեմ կանգնել Ադրբեջանին։ Նա նշել է, որ Ադրբեջանը ոտնձգություններ է իրականացնում Հայաստանի սահմանների նկատմամբ ու ապօրինաբար պահում է հայ ռազմագերիներին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ